Saturday, April 27, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ինչու՞ չպետք է ծեծել երեխային

1) Ցանկացած #ֆիզիկական պատիժ նախ և առաջ հարվածներ են և ուժի կիրառում, այսինքն՝ գործողություններ, որոնք սխալ են, դատապարտելի և ինքնըստինքյան արժանի պատժի: Այսպիսով, որպես պատիժ կիրառելով ֆիզիկական ուժ՝ մենք ինքներս խախտում ենք մեր իսկ արգելքը։ Իսկ ի՞նչ դաստիարակության մասին կարելի է խոսել, եթե անձնական օրինակը քանդում է երեխայի մեջ ներդրված բոլոր հիմքերն ու արժեքները։

2) Ֆիզիկական ուժի կիրառումը ծնողների կողմից իրենց #բարոյական թուլության ճանաչումն է: Երբ չափահաս մարդը սպառել է իր #ինտելեկտուալ փաստարկները, երբ նա չի կարողացել զսպել իրեն և սկսել է ձեռքերին ազատություն տալ, ապա մենք խոսում ենք նրա բարոյական պարտության և հեղինակության զգալի նվազման մասին։ Բացի այդ, երեխան կարող է եզրակացնել, որ իր սադրանքներով կկարողանա հասնել իրեն անհրաժեշտ արդյունքի։

3) Մեծերի և հարազատների կողմից ֆիզիկական ուժի կիրառումը ֆիզիկական բռնությունը կբարձրացնի առօրյա և սովորական վարքագծի աստիճանի: Դրա արդյունքը կլինի երեխայի կողմից բռնության կիրառումը ցանկացած խնդիրների և առաջադրանքների լուծման ժամանակ։ Ժամանակի ընթացքում #վարքագծի այդ #մոդելը կամրապնդվի, և ձեր երեխայի բոլոր գործողությունները հիմնված կլինեն միայն բռնության վրա՝ որպես բոլոր խնդիրների և անախորժությունների լուծման ամենահեշտ և պարզ միջոց:

4) Ֆիզիկական բռնությունը նվաստացուցիչ է դրան ենթարկվողի համար։ Այդ կերպ նվաստացնելով երեխային՝ դուք կոտրում եք նրա #արժեհամակարգը և զրոյացնում նրա #ինքնագնահատականի ձևավորումը։ Ֆիզիկական բռնություն գործադրելուց հետո երեխան իրեն զգում է անցանկալի, չսիրված և միայնակ: Նման զգացմունքները կարող են պատճառ դառնալ, որ նա #ագրեսիվ և բացասաբար վարվի ձեր հանդեպ, ինչը կհանգեցնի նոր պատժի։ Իսկ եթե դա նորից ֆիզիկական բռնություն լինի, ապա շրջանը կփակվի, ու դրանից ելք չի լինի։

5) Ֆիզիկական բռնությունը պատժի ամենաքիչ արդյունավետ, իսկ ընդհանրապես ամենևին էլ ոչ արդյունավետ միջոցն է: Եթե երեխան զիջում է ձեզ, ապա միայն վախից։ Ժամանակի ընթացքում վախի զգացումը կանցնի, բայց հարգանքն ու սերը հնարավոր է այլևս չլինեն։ Երեխայից ցանկալի արդյունքի կարելի է հասնել այլ, շատ ավելի արդյունավետ ճանապարհներով՝ առանց կոնֆլիկտի սրման։

Նյութը ՝ Clinical Psychologist Tigran Mkrtumyan

Leave a Reply

x Close

Like Us On Facebook