Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Քնի պարալիզ․ ինչով է պայմանավորված լինում այս խնդիրը և ինչ է հարկավոր անել դրան բախվելու դեպքում

Մկանների ամբողջական կամ մասնակի պարալիզացումը, որը սովորաբար ի հայտ է գալիս քնից արթնանալու պահին, կոչվում է քնի պարալիզ։ Հոգեբույժ, հոգեթերապևտ Ռուսլան Վորոբյովը «Մոսկվայի» հետ զրույցում անդրադարձել է այս երևույթին՝ ներկայացնելով, թե ինչով է այն պայմանավորված լինում և ինչ է հարկավոր անել նման դեպքերում։

Մասնագետի խոսքով՝ սովորաբար քնի պարալիզն ի հայտ է գալիս այն մարդկանց մոտ, որոնք քնում են մեջքի վրա պառկած։ Փորձագետի կարծիքով՝ նման դիրքը քնած ժամանակ լեզվի ու կոկորդի մկանների թուլացման հաշվին նպաստում է շնչուղիների հավելյալ օբստրուկցիային, ինչն էլ հանգեցնում է քնի պարալիզի։

«Սա է պատճառը, որ եթե մարդու մոտ քնի պարալիզի դրվագներ են լինում, ապա նախընտրելի է կողքի կամ որովայնի վրա պառկած քնել։ Դիրքն ավելի հարմարավետ դարձնելու համար կարելի է կողքի վրա պառկելու դեպքում մեջքի հետևում հասարակ բարձ դնել»,- նշել Վորոբյովը:

Նյութը՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook