Thursday, May 2, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպե՞ս աշնանը պաշտպանվել վիրուսներից

Ուշ աշունը վիրուսային հիվանդությունների ավանդական ժամանակն է, երբ սեփական առողջության պաշտպանությունը պետք է հասցնել առավելագույնի: Ահա թե ինչ են խորհուրդ տալիս astghikmc.am  մասնագետներն աշնանային վիրուսներից պաշտպանվելու համար:

Բարձրացրեք իմունիտետը

Ճիշտ սնվեք. օգտագործեք առողջ սնունդ, հատկապես` մեծ քանակությամբ միրգ և բանջարեղեն: Սննդակարգի մեջ ընդգրկեք վիտամին C պարունակող մթերքներ` հաղարջ, լոռամիրգ և նուռ:

Լվացեք ձեռքերը

Մաքրությունն ընդհանրապես առողջության գրավականն է, հատկապես վիրուսային հիվանդությունների սրման ժամանակ: Ուստի որքան հնարավոր է հաճախակի լվացեք ձեր ձեռքերը, հատկապես ուտելուց առաջ և մարդաշատ վայրերում հայտնվելուց հետո:

Օգտագործեք պրոֆիլակտիկայի միջոցներ

Մի մոռացեք օգտագործել քթի խոռոչը մաքրող հատուկ հեղուկներ: Դրանք կարող են լինել ծովային աղի հիմքի վրա կամ էլ սովորական աղի լուծույթ, ինչը խոչընդոտում է քթի խոռոչի միջոցով մանրէների և վիրուսների ներթափանցումն օրգանիզմ:

Օգտագործեք թղթե անձեռոցիկներ

Եթե ամեն դեպքում հիվանդացել եք, բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել թղթե անձեռոցիկներ, որոնք օգտագործելուց հետո պետք է անմիջապես դեն նետել:

Հիվանդանալիս մնացեք տանը

Ոչ մի դեպքում չի կարելի հիվանդությունը «ոտքի վրա» տանել: Տանը մնալով` հնարավորություն ունեք պահպանել անկողնային ռեժիմ, ժամանակին ընդունել դեղամիջոցներ, նորմալ սնվել:

«Ոտքի վրա» տանելով հիվանդությունը ռիսկի եք դիմում խորացնել այն, բացի այդ` վարակել շրջապատի մարդկանց:

Մի զբաղվեք ինքնաբուժությամբ

Ցանկացած դեպքում բուժում ստանալիս անպայման խորհրդակցեք մասնագետի հետ. ինքնաբուժությունը հաճախ շատ ավելի լուրջ անցանկալի հետևեանքներ է առաջացնում:

Home

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook