Wednesday, May 1, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ինչպե՞ս երեխաներին պատմել կորոնավիրուսի մասին․ ՄԻՊ-ը ներկայացնում է ուղեցույցի հայերեն տարբերակը

Մարդու իրավունքների պաշտպանը երեխաների համար ներկայացնում է կորոնավիրուսի մասին պատմող միջազգային ուղեցույցի հայերեն տարբերակը՝ հոգեբան Սեդա Մուսայելյանի և ուսուցչուհի Վառվառա Մելքոնյանի հետ համագործակցությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

«Կորոնավիրուսը՝ որպես ուղեցույցի հերոս, երեխաներին պատմում է իր մասին, տեղեկացնում, թե ինչպես պետք է պաշտպանվել իրենից և այլն։

Այն հնարավորություն է տալիս երեխաներին և ծնողներին զրուցելու ստեղծված իրավիճակում իրենց զգացմունքների, մտքերի և անհանգստությունների մասին, ամրապնդել մտերմությունն ու աջակցել միմյանց:

Ուղեցույցը նպատակահարմար է երեխային ներկայացնել նաև տպագրած տարբերակով, որպեսզի երեխան կարողանա նկարազարդել, քանի որ հույզերը կայունանում են կրկնվող պատմությունների և խաղերի միջոցով:

https://www.mindheart.co/ կայքում կարող եք գտնել նաև ուղեցույցը մի քանի այլ լեզուներով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ուղեցույցը հասանելի է հետևյալ հղումով։

321

Leave a Reply

x Close

Like Us On Facebook