Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպե՞ս է սննդակարգն ազդում իմունիտետի վրա

Աղիքային միկրոֆլորայի վրա ազդեցության շնորհիվ սննդակարգը կարող է ազդել իմունիտետի վրա։ Այս մասին հաղորդվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։

Մկների վրա իրականացված փորձերը ցույց են տվել, որ աղիներում ապրող մանրէների նյութափոխանակության կողմնակի արտադրանքների առաջացումը կախված է սննդակարգից, ինչն էլ իր հերթին ազդում է իմունային պաշտպանության վրա։ Մի շարք փորձերի ընթացքում գիտնականները հայտնաբերել են իմունային ազդանշաններ, որոնք առաջացել են մկան աղիքներում սննդային ամինաթթուների քայքայման արդյունքում: Սկզբում Կենդանին օգտագործում է սնունդ, որը պարունակում է ճյուղավորված կողային շղթաներով ամինաթթուներ, որոնք այնուհետեւ կլանվում են աղիքային Bacteroides fragilis մանրէի կողմից: Մանրէն, իր հերթին, արտադրում է ճյուղավորված շղթայով լիպոսախարիդներ, որոնց կառավարում են իմունային ազդանշանային բջիջները, որոնք հայտնի են որպես հակագեն ներկայացնող բջիջներ:

Հակագեն ներկայացնող բջիջները ակտիվացնում են իմունային բջիջների մեկ այլ դասին՝ բնական «քիլլերներին»: Սա T-բջիջների տարատեսակ է, որը ճանաչում եւ ոչնչացնում է վարակված բջիջները, ինչպես նաեւ մասնակցում է հակաուռուցքային պաշտպանությանը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ B.fragilis-ից իմունային բջիջներին ազդանշան տալը տեղի է ունենում միայն ճյուղավորված կողային շղթաներով մոլեկուլների դեպքում: Երբ ամինաթթուները կլանվում են բակտերիաների կողմից, լիպոսախարիդների մոլեկուլների կառուցվածքը փոխվում է այնպես, որ նրանք ավելի լավ են կապվում իմունային բջիջների ռեցեպտորների հետ եւ հրահրում են ազդանշանային կասկադ, որը կանխում է բորբոքումը:

Հետազոտողները սինթեզել են իմունոմոդուլացնող լիպոսախարիդների 23 տարբեր կոնֆիգուրացիաներ, որպեսզի պարզեն, թե ինչպես է յուրաքանչյուր մոլեկուլ փոխազդում բորբոքումը կարգավորող իմունային բջիջների հետ: Ճյուղավորված շղթաներով մոլեկուլները բնական «քիլլերներին» ստիպել են ազատ արձակել ինտերլեյկին-2 (IL-2) ազդանշանային միացությունը, մինչդեռ ուղիղ շղթայով մոլեկուլները դա չեն արել:

Խոցային կոլիտով մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ ճյուղավորված շղթաներով լիպոսախարիդներ ստացած կենդանիները շատ ավելի լավ են ապրել, քան բուժում չստացած կենդանիները: Կրծողների բջիջներում հաստ աղիքի բորբոքման նվազագույն նշաններ են նկատվել: Հետազոտողները նշում են, որ այս բացահայտումները նպաստում են բնական «քիլլերներով» միջնորդավորված աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բուժման նոր մեթոդների մշակմանը:

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook