Sunday, April 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ինչպե՞ս է վաղ մանկության շրջանում մուլտֆիլմերի պատճառով առաջանում ԲԻԼԻՆԳՎԻԶՄ ու ինչ հետևանքներ կարող է դա ունենալ

Ինչպե՞ս է վաղ մանկության շրջանում մուլտֆիլմերի պատճառով առաջանում ԲԻԼԻՆԳՎԻԶՄ ու ինչ հետևանքներ կարող է դա ունենալ:
💡Բիլինգվիզմն այն երևույթն է, երբ երեխան միանգամից խոսում է երկու լեզվով, քանի որ այսօր երեխաների մեծ մասը 1,5 տարեկանից սկսած պարբերաբար մուլտֆիլմեր է նայում օտար լեզվով, իսկ տանը, բակում, պարտեզում խոսում են հայերեն, շատ հաճախ , շատ երեխաների մոտ դրսևորվում է բիլինգվիզմ՝ երեխան որոշ բառեր օգտագործում է այլ լեզվով՝ մուլտֆիլմից լսած,որոշ բառեր՝ հայերեն:
💡 Հնարավոր է լինեն դեպքեր, որ երկու լեզվով խոսքի զարգացումն ընթանա առանց որևէ խնդրի, ԲԱՅՑ ՇԱՏ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԲԻԼԻՆԳՎԻԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԵՐԵԽԱՅԻ ԽՈՍՔԻ ՈՒ ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԻՄԱՑԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ՝ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՊԱՂՈՒՄ Է ՆԿԱՏՎՈՒՄ:
Ինչպե՞ս
💡 Յուրաքանչյուր լեզու ունի իր լեզվամտածողության կանոնները, արդյունքում , երբ երեխան <<մտածում է ռուսերեն>>, բայց խոսում է հայերեն, ունենում ենք անիմաստ կազմված նախադասություններ
💡 Խոսելիս՝ չի իմանում, թե որ լեզվով, որ բառը պիտի կիրառի, արդյունքում գերադասում է լռել, կամ կիրառում է բառը ոչ իր նշանակությամբ:
💡Սկսում է կակազել, քանի որ հաճախ ստիպօված է լինում մտքում <<թարգմանություններ անել՝ խոսելիս>>

Կամ անջատեք մուլտֆլմի ձայնը ու դուք կողքից մեկնաբանեք այնտեղ կատարվող իրադարձությունները, կամ թույլ մի՛ տվեք , որ երեխան մուլտֆիլմ նայի մինչև խոսքի հստակ ձևավորվելը:

Նյութը ՝ Անի Խուդոյանի էջից

Leave a Reply

x Close

Like Us On Facebook