Saturday, April 27, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Կրծքի կաթի փոխարինիչներ

Լավագույն սնունդը նորածնի համար՝ դա մայրական կաթն է ։ Երբ հնարավոր չի լինում երեխային կերակրել կրծքով, եթե կան հակացուցումներ մոր կամ երեխայի կողմից, կամ կրծքի կաթը չի բավականացնոմ երեխայի նորմալ աճին, անհրաժեշտ է լինում լրացնել երեխայի սննդակարգը մայրական կաթի փոխարինիչներով։ Արհեստական սնուցման ֆորմուլան պատրաստվում է կովի կաթի կամ ուրիշ կենդանու, բույսերի հիման վրա և իր բաղադրությամբ մոտեցված և մայրական կաթին։
Արհեստական կերերը լինում են՝
  • Ադապտացված /մոտեցված կրծքի կաթին/
  • Ոչ ադապտացված
  • Քաղցրահամ
  • Թթվային
  • Ջրիկ
  • Չոր
  • 1ին կիսամյակի համար
  • Անհաս երեխաների համար
  • Խառնուրդներ առողջ երեխաների համար
  • Կանխարգելիչ
  • Բուժական կանխարգելիչ
  • Բուժական
Արհեստական խառնուրդների մոտեցումը կրծքի կաթին կատարվում է բոլոր բաղադրիչ՝ սպիտակուցներով, ճարպեորվ, ածխաջրածիններով, վիրտամիններով, միներալ բաղադրիչներով։
Հաշվի առնելով 6 ամսեկանից մեծ երեխաների սննդանյութերի աճող պահանջները, նրանց համար նախատեսվում են ՛՛ շարունակվող՛՛ խառնուրդներ, որոնք ունեն ավելի բարձր էներգետիկ արժեք, պարունակում են սպիտակուցի, երկաթի, ցինկի և այլ էլեմենտների ավելի բարձր քանակ։ Երեխային տրվող կաթնախառնուրդի օրական ծավալը հաշվարկվում է ծավալային և կալորիական եղանակներով։

Capture 1

 

Օրինակ՝  5 ամս երեխան 6100 գ քաշով պետք է ստանա 6100/7 մլ կաթ, այսինքն  870 մլ օրվա ընթացքում։

Յուրաքանչյուր կերակրման ժամանակ  երեխան պետք է ստանա՝

  • Առաջին ամսվա վերջում 90-100 մլ
  • 2-րդ ամսվա վերջում՝ 120-130մլ
  • 3-րդ ամսվա վերջում ՝ 150-175 մլ
  • 6 ամս-ից 180-200մլ

Մանկանը տրվող կաթնախառնուրդի օրական ծավալը  չպետք է մեկ լիտրից ավել լինի։ Հաշվարկած քանակն ունի միայն կողմնորոշիչ նշանակություն, և եթե երեխան մի փոքր ավել կամ պակաս քանակությամբ  կաթնախառնուրդ է պահանջում, ապա պետք է առաջնորդվել նրա ախորժակով։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook