Sunday, April 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպե՞ս չգիրանալ ամանորյա տոների ժամանակ. 11 օգտակար խորհուրդ

Եթե անցյալում ամանորյա տոների ժամանակ ավելորդ կիլոգրամներ հավաքելու փորձ ունեցել եք, ապա հիմա հավանաբար մտածում եք, թե այս տարի ինչպես խուսափեք քաշի հետ կապված խնդրից: Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի խորհուրդները կարող են օգնել տոների ընթացքում չգիրանալ:

1. Փորձեք նոյեմբերին եւ դեկտեմբերին 1-2 կգ նիհարել: Դա հանդարտ արեք, առանց ավելորդ լարվածության եւ խիստ սննդակարգերի: Իսկ ամանորյա տոներից հետո դուք գիրանալու փոխարեն, պարզապես կվերադառնաք ձեր սովորական քաշին:

2. Ամանորյա սեղանին դրեք միայն լավ, օգտակար ուտեստներ, սեղանից հեռացրեք քաղցր գազավորված ըմպելիքները (փոխարենը դրեք ջուր եւ հանքային ջուր), յուղոտ, տապակած ուտելիքները, նաեւ թթվասերով եւ մայոնեզով աղցանները:

3. Հյուր գնալուց առաջ մի փոքր կերեք: Եթե քաղցած չլինեք, հազիվ թե չափից ավելի շատ ուտեք եւ կկարողանաք ավելի գիտակցված սնվել:

4. Ցանկացած ճաշ բանջարեղենից սկսեք: Բանջարեղենը ստամոքսն արագ է լցնում եւ կուշտ լինելու զգացում է ապահովում:

5. Ընտրեք կիտրոնով եւ քացախով համեմված աղցաններ, դրանք ավելի օգտակար են եւ քիչ կալորիական, քան մայոնեզով եւ թթվասերով աղցանները:

6. Չարժե 10-15 ճաշատեսակ համտեսել, ավելի լավ է 2-3 ուտեստ ընտրել եւ միայն դա ուտել ամբողջ ճաշի կամ ընթրիքի ընթացքում: Ուտելիքի մեծ բազմազանությունը օրգանիզմի համար մեծ ծանրաբեռնվածություն է:

7. Հեռու նստեք ավելի գայթակղիչ ճաշատեսակներից:

8. Եթե կուշտ ճաշից կամ ընթրիքից հետո աղանդեր են առաջարկում, ավելի լավ է այն միանգամից չուտել, խնդրեք այն փաթեթավորել եւ ձեր հետ վերցրեք: Դուք այն կարող եք ավելի ուշ ուտել կամ հաջորդ օրը:

9. Սահմանափակեք ալկոհոլային խմիչքների օգտագործումը, իսկ կատարյալն այն կլինի, որ հրաժարվեք: Սպիրտային խմիչք օգտագործելուց հետո ղեկի մոտ նստելը վտանգավոր է, դրանից զատ՝ ալկոհոլը մեծ քանակով կալորիաներ է պարունակում եւ նպաստում է ավելորդ քաշ հավաքելուն:

10. Ջանացեք տոների ընթացքում ավելի շատ շարժվել, պարել, երեխաների կամ ընկերների հետ զբոսնել:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook