Sunday, April 28, 2024
Հոգեբանի անկյունՄանկան ԱնկյունՆորություններSEO

Ին՞չ է հետծննդաբերական դեպրեսիան

Կնոջ կյանքում երեխա ունենալն ամենակարևոր, ուրախալից ու հուզումնառատ պահերից մեկն է: Ճիշտ այնպես, ինչպես ուրախությամբ սպասված հղիությունն է վայրէջքներ ու վերելքներ ունենում, այնպես էլ երեխայի լույս աշխարհ գալն է: Ամենից առաջ, ձեր մարմինը բոլորովին վերջերս մեծ լարվածության միջով է անցել՝ լինի դա նախածննդաբերական շրջանը և ծննդաբերությունը, թե վիրահատական միջամտությունը, և երբեմն բոլորը միասին: Կարիք չկա նաև նշելու հղիության ամիսների մասին, որոնք ավարտվել են ծննդաբերությամբ:

Ձեր մարմինը, միտքը, հույզերը և հորմոններն իրենց կյանքի ամենամեծ մրցավազքն են կատարում: Քնի պակասը, անհարմարությունն ու կրծքով կերակրման հետ կապված տհաճությունները, մյուս երեխայի խնամքը (եթե ունեք նաև այլ երեխաներ) ու հնարավոր ֆինանսական մտահոգությունները մի կողմ դրեք և կասկած չկա, որ շատ նորաթուխ մայրիկներ ունենում են տրամադրության փոփոխություններ:

Հետծննդաբերական դեպրեսիա

Տրամադրության այս անկումները կոչվում են հետծննդաբերական դեպրեսիա և, թեև տարբեր կանանց մոտ դրանք տարբեր են, գոյություն ունեն մի քանի ընդհանուր հատկանիշներ: Մի պահ կարող եք հրաշալի ինքնազգացողություն ունենալ, մյուսին՝ ճնշված լինել: Դուք կարող եք ընդհարվել ձեր կողակցի կամ մյուս երեխաների հետ: Հնարավոր է, որ լինեն լացի պոռթկումներ կամ պարզապես պառկելու ու քնելու հանկարծակի անզուսպ պահանջ, կամ էլ մեքենան նստելու ու հեռու սլանալու մեծ ցանկություն: Դուք երևի կզարմանաք. «Արդյո՞ք այս ամենը նորմալ է»:

Պատասխանն  է՝ այո, իհարկե: Արդյո՞ք դա նշանակում է, որ դուք զուրկ եք ծնողական զգացողությունից կամ, որ դուք ինչ-որ սխալ եք կատարել: Իհարկե՝ ոչ: Այս ամենը հետծննդաբերական շրջանի բնականոն մասն է, որը տևում է երեխայի ծնունդից սկսած մինչև առաջին վեց շաբաթը: Շատ կարևոր է հիշել այն ամենը, ինչի միջով դուք անցել եք ձեր երեխայի ու ընտանիքի համար և մի պահ կանգ առնեք ինքներդ ձեր նկատմամբ բարի գտնվելու համար:

Երեխային հանձնեք ձեր կողակցին ու ցնցուղ ընդունեք (կամ քնե՛ք): Երեխային լողացնելիս հիշեցի՞ք, որ ձեր բոլոր ընկերներն առաջարկում էին օգնել ձեզ նրա խնամքի հարցում:  Ուրեմն ժամանակն է նրանց օգնությանը դիմելու: Դուրս եկեք տնից որոշ ժամանակով: Նույնիսկ եթե երեխային ձեզ հետ վերցնեք, այդ փոփոխությունը բարերար կլինի ձեր երկուսիդ համար: Հետծննդաբերական դեպրեսիաները դժվար են, բայց դրանք նորմալ են և ամենակարևորը՝ ժամանակավոր: Այն ժամանակ, երբ կսովորեք ձեր նոր կյանքին, ձեր տրամադրությունը կլավանա:

Երբ է այն համարվում հետծննդաբերական դեպրեսիա

Իսկ ին՞չ կլինի, եթե այն ավելին է, քան հետծննդաբերական դեպրեսիան: Որոշ կանանց մոտ  տրամադրության անկումն ու ֆիզիկական դիսկոմֆորտը հետծննդաբերական շրջանում սաստիկ են ու վեց շաբաթից ավելի երկար են տևում: Նրանց դեպքում թախիծն ու լացի պոռթկումները շարունակվում են ամբողջ օրվա ընթացքում, նրանք չեն կարողանում քնել, նույնիսկ երբ ունեն այդ հնարավորությունը կամ չեն կարողանում վեր կենալ ուտելու, լողանալու կամ երեխային խնամելու համար: Սրանք բոլորը հետծննդաբերական շրջանի դեպրեսիայի նշաններ են: Ծայրահեղ դեպքերում նրանք կարող են իրենց կամ երեխային վնասելու մտքեր ունենալ:

Ին՞չ է հետծննդաբերական դեպրեսիան

Հետծննդաբերական դեպրեսիան խանգարում է, որը լինում է 7 հղիներից մեկի մոտ: Որոշ գործոններ, որոնք ավելի հնարավոր են դարձնում կնոջ մոտ հետծննդաբերական դեպրեսիայի զարգացումը, կարող են լինել նախկինում ունեցած դեպրեսիան, չպլանավորված հղիությունը, կողակցի կամ ընտանիքի կողմից ոչ պատշաճ աջակցությունը և կրծքով կերակրման հետ կապված դժվարությունները: Այն կարող է սկսել երեխայի ծնվելուց հետո առաջին 12 ամսվա ընթացքում  և կարող է տարածվել հոր/կողակցի վրա:

Շատ նորաթուխ մայրիկներ, ովքեր տառապում են հետծննդաբերական դեպրեսիայից, ամաչում են իրենց ախտանիշների համար, կամ չեն կարողանում առաջնահերթություն տալ դրանց: Բայց շատ կարևոր է իմանալ, որ հետծննդաբերական դեպրեսիան  չի առաջանում մոր սխալի պատճառով: Այն բժշկական խնդիր է, իսկ բուժումը հնարավոր է ու արդյունավետ: Բացի այդ, եթե այն  չի բուժվում, կարող են առաջանալ երկարատև ազդեցություններ մոր և երեխայի մոտ:

Ինչպե՞ս կարող եմ օգնություն ստանալ

Եթե ձեզ կամ ուրիշ որևէ մեկի մոտ, ում դուք գիտեք, առկա է հետծննդաբերական դեպրեսիա, օգնությունը լիովին հասանելի է: Զանգահարեք ձեր բժշկին ու տեղեկացրեք նրան:

Խոսեք հոգեբանի հետ, ով Ձեզ կօգնի հաղթահարել դեպրեսիան և վերադառնալ լիարժեք կյանքի՝ վայելելով մայրության բերկրանքը:

Նյութի աղբյուրը՝ astghikmc.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook