Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչպես է գարունն անդրադառնում մարդու հորմոնալ ֆոնի վրա. պարզաբանում է մասնագետը

Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը ներկայացրել է, թե ինչպես է գարունն անդրադառնում մարդու հորմոնալ ֆոնի վրա․

«Մարդու օրգանիզմի հորմոնալ կարգավորումը ենթարկվում է որոշակի կենսառիթմերի, որն օրինաչափ երևույթ է: Գարնանը, ցերեկային ժամերի տևողության ավելացման հետ կապված, նկատվում է կենսառիթմերի ակտիվացում, որն անդրադառնում է մարդու հոգեէմոցիոնալ ֆոնի վրա: Ավելանում է սեռական հորմոնների չափաքանակը, նկատվում է աշխատունակության բարձրացում, մտավոր գործունեության ակտիվացում, սեռական ցանկության ակտիվացում, ինչը պետք է համարել օրինաչափ երևույթ:

Օրգանիզմը, բացի հորմոնալ բիոռիթմերից, ունի նաև իր սեփական կարգավորման մեխանիզմները, և օրգանիզմի ներքին հավասարակշռությունը վերականգնելու համար օրգանիզմում գործում են ադապտացիոն մեխանիզմներ: Դրանք հավասարակշռում են առաջացած դիսհարմոնիան. Անհրաժեշտ է վիտամիններով հարուստ սնունդ, աշխատանքի և քնի ռեժիմների ճիշտ հերթագայություն։ Իհարկե, շատ օգտակար է նաև ֆիզիկական ակտիվ կենսակերպը»:

x Close

Like Us On Facebook