Saturday, April 27, 2024
ՀայտարարություններՆորություններ

Ինչպես հաշվարկել և վճարել ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց Հայաստանում և օտարերկրյա պետություններում ստացված հարկվող եկամտից եկամտային հարկը

👨‍💻Ինչպես հաշվարկել և վճարել ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց Հայաստանում և օտարերկրյա պետություններում ստացված հարկվող եկամտից եկամտային հարկը
Հարկերն ինքնուրույն հաշվարկելու և վճարելու համար ֆիզիկական անձը պետք է կատարի հետևյալ քայլերը.
Քայլ 1️⃣
Հարկային մարմնից ստանալ հարկ վճարողի հաշվառման համար և կնքել հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր՝ այցելելով հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին կամ լիազորելով այլ անձի՝ իր անունից հանդես գալու հարկային մարմնում, ինչպես նաև առցանց եղանակով՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի 𝐟𝐢𝐥𝐞-𝐨𝐧𝐥𝐢𝐧𝐞.𝐭𝐚𝐱𝐬𝐞𝐫𝐯𝐢𝐜𝐞.𝐚𝐦 միջոցով։
Քայլ 2️⃣
Բացառապես էլեկտրոնային եղանակով՝ 𝐟𝐢𝐥𝐞-𝐨𝐧𝐥𝐢𝐧𝐞.𝐭𝐚𝐱𝐬𝐞𝐫𝐯𝐢𝐜𝐞.𝐚𝐦 համակարգի միջոցով, հարկային մարմին ներկայացնել համապատասխան տարվա եկամտային հարկի տարեկան հաշվարկ:
ՀՀ քաղաքացիների համար անհրաժեշտ է լրացնել 163 ձևը, իսկ օտարերկրյա քաղաքացիների համար՝ 164 ձևը։
Քայլ 3️⃣
Հաշվարկված եկամտային հարկը պետք է վճարել պետական բյուջե՝ 𝟵𝟬𝟬𝟬𝟬𝟴𝟬𝟬𝟬𝟰𝟵𝟬 միասնական հաշվին: Վճարում կատարելիս պարտադիր անհրաժեշտ է նշել ֆիզիկական անձի անուն, ազգանունը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ 👉 https://src.am/am/getNews/171

Leave a Reply

x Close

Like Us On Facebook