Sunday, April 28, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա

Մեջբերումներ

Դեյլ Քարնեգիի առավել հանրաճանաչ գիրքը գործնական խորհուրդների և կյանքից վերցրած պատմությունների հավաքածու է։ Քարնեգին օգտվել է հաջողակ հռչակավոր մարդկանց ասույթներից և որպես օրինակ ներկայացրել իր աշակերտների, ընկերների, ծանոթների փորձը։

*Ժպիտը ամենապարզ եղանակն է ցույց տալու նոր ծանոթին, որ նա ձեզ դուր է գալիս:

*Մեր արարքները և ժեստերը ավելի շատ են ասում մեր մասին շրջապատի մարդկանց, քան մեր բառերը:

*Գիտակցաբար ժպտալով մարդն ազդում է ոչ միայն շրջապատի, այլև ինքն իր վրա:

*Չարժե քննադատել մարդկանց բացեիբաց, քանի որ մարդուն ղեկավարում է ոչ թե բանականությունը, այլ նրա հուզական աշխարհը:

*Բենջամեն Ֆրանկլինն ասում է, որ իր հաջողության գաղտնիքը ոչ ոքի մասին վատ չխոսելն է:

*Աբրահամ Լինկոլնը ընդհակառակը բոլորին ծաղրում էր, մինչև որ նրա ընդդիմադիրներից մեկն ի վերջո նրան մենամարտի կանչեց:

*Մարդկանց համակրանքը նվաճելու համար պետք է ավելի հաճախ քաջալերել նրանց:

*Մարդկանց արարքների առյուծի բաժինը մյուսների հավանությունը ստանալն է:

*Պետք է սովորել անկեղծորեն գովել մարդկանց: Դրա համար պետք է ինչպես Ռալֆ Ուոլդո Էմերսոնը գիտակցել, որ ցանկացած մարդ ինչ-որ բանում գերազանցում է մեզ:

*Հետաքրքիր զրուցակից դառնալու համար պետք է հետաքրքրություն ցուցաբերել զրուցակցի նկատմամբ:

*Զիգմունֆ Ֆրոյդի ամենամեծ տաղանդը դիմացինին իր ուշադրության և մասնակցության մեջ համոզելն է:

*Նա, ով շատ է խոսում իր մասին, չգիտի լսել:

*Պետք է հավանություն տալ այն թեմաներին, որոնք հետաքրքրում են զրուցակցին:

*Թեոդոր Ռուզվելտը որևէ կարևոր հանդիպումից առաջ հիմնավոր կերպով ուսումնասիրում էր ապագա զրուցակցին:

*Խոսեք մարդու հետ նրա մասին և նա ձեզ կլսի ժամերով:

*Մարդիկ սիրում են, երբ հիշում են իրենց անունը, իրենց կյանքի մանրամասներ, ծննդյան օրեր, երեխաների անուններ:

*Անունը հոգեբանական առավելության բանալի է:

*Պետք չէ հարկի ու անհարկի վեճի բռնվել:

*Երբեք պետք չէ ասել մարդուն, որ նա իրավացի չէ, որ նա սխալվում է:

*Երբեք պետք չէ ցույց տալ, որ ավելի խելացի ես դիմացինից:

*Զրուցակցի սխալը կարելի է մատնանշել ավելի դիվանագիտորեն և անուղղակի՝ վկայակոչելով օրինակ սեփական դանդաղամտությունը և փաստերը մեկ անգամ էլ ճշտելու ցանկությունը:

*Եթե դուք իրավացի չեք, ապա դա պետք է իսկույն ընդունել:

*Համոզելու համար զրուցակցին, պետք է ստիպել նրան ավելի հաճախ ասել «այո»: Դա Սոկրատեսի մեթոդն է: Որքան ավելի շատ է զրուցակիցը համաձայնում, այնքան ավելի շատ է հավանականությունը, որ նա կընդունի ձեր վերջնական տեսակետը:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook