Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններԱռողջ ապրելակերպ

Ներարգանդային պարույր -ՆԱՊ

Ներարգանդային պարույրը փոքրիկ , պլաստիկ հարմարանք է: ԱՅն կարող է ունենալ տարբեր224 ձևեր: Մեզ մոտ առավել տարածված են  Т-աձև ՆԱՊ-երը, , որոնք պատված են նուրբ պղնձյա լարով: ԱՅն արգանդի պարանոցի միջոցով տեղադրվում է  արգանդի մեջ: ՆԱՊ-երն ունեն իրենց ամրացված մեկ -երկու թել կամ բեղիկ: Թելերը կախված են մնում արգանդի վզիկի բացվածքից հեշտոցի մեջ: Կինը կարող է թելերը շոշափելով ստուգել` տեղում է ՆԱՊ-ը, թե ոչ:

ՆԱՊ-ի վրա գտնվող պղինձն ունի սերմնասպան հատկություն: Պղնձի ազդեցության տակ արգանդը և արգանդային փողերն արտադրում են հեղուկ, որը ոչնչացնում է սերմնաբջիջները: ՆԱՊ-ը թույլ չի տալիս նաև, որ սերմնաբջիջները բարձրանան դեպի արգանդափողեր, որտեղ սովորաբար տեղր է ունենում բեղամնավորումը, ինչպես նաև խոչընդոտում է բեղմանվորված  ձվաբջջի ամրացմանն արգանդի լորձաթաղանթին:

Ինչպես են տեղադրում ՆԱՊ-ըendopceptivo_3

ՆԱՊ-ը կարելի է  տեղադրել ցանկացած ժամանակ, եթե Դուք հղի չեք: Առավել հարմար է այն տեղադրել դաշտանի 4-5-րդ օրերին: Տեղադրումը տևում է մի քանի րոպե: Տեղադրելուց հետո  հնարավոր է, որ ունենք թեթև ցավեր  կամ արյունային արտադրություն 1-2 օր տևողությամբ:4-6 շաբաթ անց  այցելեք բժշկի ստուգելու համար:

ՆԱՊ-ի առավելությունները

  1. Ժամանակակից ՆԱՊ-երը շատ արդյունավետ են, նրանց արդյունավետությունը կազմում է  99%
  2. ՆԱՊ-երը կարելի է օգտագործել 5-10 տարի
  3. ՆԱՊ-երը չենք խանգարում սեռական  հարաբերությանը
  4. Պտղաբերությունը  վերականգնվում է ՆԱՊ-ը հեռացնելուց  անմիջապես հետո:
  5. ՆԱՊ-ը բավականին էժան բեղմնականխման միջոց է, եթե պահպանվում է երկար ժամանակ:
  6. Կարող է օգտագործվել կրծքով կերակրման ժամանակ:

ՆԱՊ-ի օգտագործումը կարող է ուղեկցվել մի քանի անցանկալի ազդեցություններով.

  1. Դաշտանի փոփոխություններ. դաշտանը կարող է տևել ավելի երկար և ուղեկցվել ավելի առատ արյունահոսությամբ, ցավերով
  2. Թափածակում.  1000 կնոջից մեկի մոտ է ՆԱՊ-ը կարող է ներաճել կամ ծակել արգանդի պատը
  3. Փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ. ՆԱՊ-ի տեղադրումը կարող է  արագացնել առկա սեռավարակի թափանցումը վերին սեռական օրգաններ` արգանդ, արգանդափողեր  կամ ձվարան:

ՆԱՊ-ը հարմար հակաբեղմնավորիչ միջոց չէ այն կանանց համար, ովքեր`

  1. ունեն սեռավարակներ
  2. ունեն բազմաթիվ սեռական զուգընկերներ
  3. ունեն փոքր կոնքի  օրգանների բորնոքային  հիվանդություններ
  4. ունեն անհայտ պատճառի հեշտոցային արյունահոսություն:hqdefault

Պարույրը կարող է տեղադրել և հեռացնել միայն բժիշկը: Չփորձել ՆԱՊ-ը ինքնուրույն հեռացնել

Անմիջապես դիմել գինեկոլոգին, եթե ՆԱՊ-ի տեղադրումից հետո ունեք հետևյալ ախտանշանները.

1.արյունահոսություն դաշտանների միջև ընկած ժամանակահատվածում
2.չափազանց առատ արյունային արտադրություն դաշտանի ժամանակ
3. սուր ցավեր որովայնի շրջանում
4.դաշտանի բացակայություն
5. սարսուռ կամ բարձր ջերմություն
6. անսովոր, տհաճ հոտով արտադրություն
7.ցավ սեռական հարաբերության ժամանակ:

 

Ապրեք առողջ…
Պատրաստեց` Լ. Բունիաթյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook