Sunday, May 5, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպես նախապատրաստել օրգանիզմը եղանակային փոփոխություններին․ խորհուրդներ մասնագետից

Աշունը մարդկանց մոտ մտազուգորդվում է ոչ միայն տերևաթափի ու հով եղանակի հետ, այլև մի շարք հիվանդությունների, որոնք ի հայտ են գալիս ցրտի ու անձրևների ֆոնին։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է նախապատրաստել օրգանիզմը եղանակային փոփոխություններին, ուստի բժիշկ Մարիա Բելյաևան ներկայացրել է մի քանի պարզ խորհուրդ։

Նրա խոսքով, այդ ժամանակահատվածում օրգանիզմն առաջին հերթին ճիշտ սննդի և առողջ քնի կարիք է ունենում, ուստի սննդակարգը պետք է կազմված լինի այնպես, որ ուտեստները պարունակեն բավարար քանակությամբ սպիտակուցներ և բարդ ածխաջրեր։

Բացի այդ, ճիշտ կլինի նաև որոշակի վիտամիններ օգտագործել, սակայն մինչ դրանք ընդունելը հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ։ Իմունային համակարգի ամրապնդման վրա դրական ազդեցություն կունենա նաև ֆիզիկական ակտիվությունը, ուստի այն նույնպես չի կարելի անտեսել։

«Նաև ցանկալի է քնել օրական առնվազն յոթ ժամ և միևնույն ժամանակ խուսափել տարանցիկ քամիներից ու ցրտից», – նշել է Բելյաևան mosregtoday.ru-ի հետ զրույցում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook