Thursday, May 2, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Աստղային գեղեցկության գաղտնիքներ. մատչելի կոսմետիկ միջոցներ, որոնք նախընտրում են հայտնիները

Իրականությունը պահպանելու համար գեղեցկության ոլորտի այս խմբագիրն ապրում է հետեւյալ փիլիսոփայությամբ՝ «Մենք աղքատ ենք, ուստի ցանկանում ենք իմանալ, թե ինչ գեղեցկության միջոցներ են օգտագործում հայտնիները, որպեսզի բոլորս կարողանանք մեզ հարուստ զգալ ինչ-որ կերպ»: Եվ սա ճիշտ է, քանի որ բրենդներից շատերի վաճառքները կտրուկ աճում են, երբ մենք տեղեկանում ենք մաշկի, մազերի, մարմնի խնամքի միջոցների եւ օծանելիքների մասին, որոնք պաշտում են մեր սիրելի աստղերը:

Իհարկե, հայտնիներն իրենց տրամադրության տակ ունեն լավագույն դիմահարդարների, վարսահարդարների եւ կոսմետոլոգների մի ամբողջ անձնակազմ, որոնք օգնում են նրանց լավագույն տեսք ունենալ, այնուամենայնիվ, հաճելի է բացահայտել, որ աստղերը երբեմն օգտագործում են շատ էժան եւ մատչելի ապրանքներ։

Ըստ Hypebae-ի՝ Ռիհանայից մինչեւ Էմիլի Ռատակովսկի, շատ աստղեր ունեն իրենց նախընտրելի ապրանքանիշները, որոնք չեն գերազանցում 20 դոլարը:

Ռիհաննա․ Weleda «Skin Food»-19 դոլար

веледа.jpg (42 KB)

Բոլոր աղջիկները սիրահարվում են Weleda-ին, երբ իմանում են, որ RiRi-ն օգտագործում է այս ապրանքանիշը։ Skin Food-ը կուլտային խոնավեցնող միջոց է, որին վստահում են ինչպես հայտնի մարդիկ, այնպես էլ ոլորտի մասնագետները: Այն կատարելապես հանգստացնում եւ խոնավեցնում է մաշկը:

Էմիլի Ռատակովսկի․ մաշկի հանգստացնող բալզամ՝ Eucerin Aquaphor-14 դոլար

ецирин.jpg (38 KB)

Մոդելը ITG-ին պատմել է, որ թրենդային արտադրանքը քսում է աչքերի տակ գիշերը։ Eucerin Aquaphor-ը շատ չոր եւ գրգռված մաշկին ծառայում է, որպես «SOS» միջոց:

Հեյլի Բիբեր․ «Nude Truffle» շուրթերի մատիտ «Slim»՝ NYX-ից -5 դոլար

карандаш.jpg (66 KB)

Հեյլին գլամուրային՝ «Strawberry Girl» թրենդի հիմնադիրն է։ Իր շուրթերն ընդգծելու համար նա օգտագործում է Rhode-ի Peptide Lip Treatment-ը՝ Strawberry Glaze երանգով, որը համադրում է NYX բրենդի Nude Truffle մատչելի շուրթերի մատիտով:

 NEWS.am STYLE

Leave a Reply

x Close

Like Us On Facebook