Thursday, May 2, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչ են տալիս երեկոյան մարզումները, և ինչ կարելի է ուտել դրանցից հետո

Ավստրալիացի գիտնականները հետաքրքիր ուսումնասիրություն են կատարել։ Ուսումնասիրության արդյունքները կարող են օգտակար լինել գլյուկոզայի կարգավորման խնդիր ունեցող շաքարային դիաբետով հիվանդների համար։

 Ուշ երեկոյան ինտենսիվ մարզումներն արագացնում են նյութափոխանակությունն ու իջեցնում արյան մեջ շաքարի մակարդակը։ Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակված է SpringerLink պորտալում։

Ավստրալիայի կաթոլիկ համալսարանից գիտնականների մի խումբ վերլուծել են ավելորդ քաշ և երկրորդ տիպի շաքարախտի զարգացման վտանգ ունեցող 24 տղամարդու նյութափոխանակության վիճակը։ Նրանց ճարպերի բարձր պարունակություն ունեցող սննդակարգ է առաջարկվել։

Պարզվել է, որ առավոտյան և երեկոյան մարզումները բարենպաստ ազդեցություն են թողել կարդիոռեսպիրատոր համակարգի վրա։ Ուշ երեկոյան մարզումները խթանում են նյութափոխանակությունն ու նվազեցնում գլյուկոզայի մակարդակը գիշերվա ընթացքում։

Մասնագետների կարծիքով` այս ուսումնասիրման արդյունքները կարող են օգտակար լինել գլյուկոզայի կարգավորման խնդիր ունեցող շաքարային դիաբետով հիվանդների համար։ Բանն այն է, որ երկրորդ տիպի շաքարախտ ունեցող մարդիկ հաճախ տառապում են հիպերգլիկեմիայով` գիշերային ժամերին գլյուկոզայի տատանումներ։

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ գիշերային ժամերին արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը կարելի է կարգավորել ուշ երեկոյան ֆիզիկական վարժություններ անելով։

Ընթրիք` մարզվելուց հետո. ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի ուտել քնելուց առաջ

Մարզվելու ընթացքում օրգանիզմը ծախսում է սպիտակուցների 2/3–ը և ածխաջրերի 1/3–ը։ Այդ իսկ պատճառով մարզվելուց հետո անպայման սնվել է պետք։ Թեթև ընթրիքը ճարպերի կուտակման չի նպաստի և կօգնի ռելիեֆային կազմվածք ձեռք բերել։

Սնվել պետք է մարզասրահ այցելելուց հետո երկու ժամվա ընթացքում և քնելուց կես ժամ առաջ։ Ի՞նչ կարելի է ուտել ընթրիքին` մարզվելուց հետո, կախված է մարզումների վերջնանպատակից։ Նիհարելու համար ճիշտ կլինի ընտրել հետևյալ մթերքները. ոչ ճարպոտ տավարի միս, ինչպես նաև հավի կրծքամիս, ծովամթերք և տարբեր ձկնատեսակներ, քիչ յուղայնության կաթնամթերք, ցանկալի է կաթնաշոռ կամ կեֆիր, օսլա չպարունակող բանջարեղեն, լոբազգիներ, եգիպտացորեն։

Քաշ գցելու համար ըմպելիքներից խորհուրդ է տրվում երեկոյան օգտագործել ոչ գազավորված ջուր կամ թարմ քամած հյութ։ Հարմար է նաև կանաչ կամ երիցուկով, հասմիկով, նանայով թեյը։

Մկանային զանգվածի աճեցման համար երեկոյան խորհուրդ է տրվում մի փոքր այլ սննդամթերք օգտագործել. բրինձ կամ հնդկաձավար, լորի ձու, ջեռոցում տապակած հավ, մատղաշ հորթի միս, խոզի միս, ծովամթերք, պանիր, կաթնաշոռ կամ կաթնամթերք։

Մկանային զանգված աճեցնելու համար օգտակար է նաևպրոտեինային կոկտեյլը։
Read more: https://armeniasputnik.am/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook