Tuesday, April 30, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչ է ոտքերի հոդերի արթրոզը և որոնք են դրա հիմնական ախտանշաններն ու բուժման եղանակները

Ոտքերի հոդերի արթրոզը շատ տարածված հիվանդություն է, որը ժամանակին չբուժելու դեպքում կարող են առաջանալ բազմաթիվ խնդիրներ (օրինակ՝ հոդերի շարժունության կորուստ): Սակայն այս հիվանդությունը կարելի է բուժել նաև ժողովրդական միջոցներով:

Ինչ է ոտքերի հոդերի արթրոզը

Այս հիվանդությունը կարելի է համարել տարիքային, քանի որ տարիների ընթացքում արթրոզի առաջացման հավանականությունն էլ ավելի է մեծանում:

Արթրոզը կարող է առաջանալ աճառային հյուսվածքների առաձգականության կորստի հետևանքով: Արթրոզի առաջացման պատճառ կարող են դառնալ նաև ճաքերը կամ աճառային հյուսվածքի կառուցվածքային փոփոխությունը: Բացի այդ, այս հիվանդությունը կարող է պայմանավորված լինել նաև.

·        վնասվածքներով,

·        հորմոնալ փոփոխություններով,

·        նախկինում ունեցած արթրիտով,

·        հոդերում արյունահոսության խանգարմամբ,

·        հոդերի վրա գործադրվող ծանրաբեռնվածությամբ,

·        նյութափոխանակության հետ կապված հիվանդություններով,

·        ժառանգական հակվածությամբ:

Արթրոզի ախտանշանները

Հիվանդության առաջին ու հիմնական ախտանշաններից մեկն ուժեղ ցավն է, որն ի հայտ է գալիս շարժվելիս և մեղմվում է հանգստի ժամանակ:

Հիվանդության սկզբնական շրջանում ցավն աննշան է լինում, ուստի շատերը նույնիսկ չեն էլ նկատում այն: Սակայն հետագայում ցավը միայն ավելի ու ավելի ուժգին է դառնում և անուշադրության մատնելու դեպքում սկսում է անհանգստացնել նույնիսկ չշարժվելու դեպքում:

Արթրոզի ժամանակ հիվանդ հոդերը սկսում են «ճռթճռթալ», իսկ հիվանդության զարգացման հետ մեկտեղ այս խնդիրն էլ ավելի է խորանում: Բացի այդ, ոտքերի հոդերի արթրոզը դրսևորվում է նաև հոդերի շարժունության կորստով և որքան տարիքով մեծ է հիվանդը, այնքան ավելի ակնհայտ է այդ խնդիրը:

Արթրոզի բուժումը

Նման հիվանդության համար հարկավոր է համալիր բուժում: Առաջին հերթին հարկավոր է պարզել հիվանդության առաջացման պատճառն ու սկսել բուժումը: Ընդ որում՝ բուժումը հարկավոր է հնարավորինս շուտ սկսել, քանի որ հակառակ դեպքում հոդերը կսկսեն դեֆորմացվել:

Բուժման համար կարող են նշանակվել ցավազրկող և հակաբորբոքային դեղամիջոցներ, որոնք կազատեն և՛ ցավից, և՛ սպազմից: Բուժման միջոցի ընտրությունը կախված է հիվանդության բարդության աստիճանից: Հակաբորբոքային դեղամիջոցնրերը կօգնեն ազատվել բորբոքումից ու այտուցվածությունից:

Արթրոզը կարող է բուժվել երկարատև կամ մեկանգամյա թերապիայով: Բուժման շատ արդյունավետ եղանակ է նաև բուժական մարմնամարզությունը, որն օգնում է հանգստացնել հոգնած ու ծանրաբեռնված հոդերը:

Արթրոզի դեպքում հաճախ կիրառվում են նաև ոչ ավանդական բժշկության միջոցներ, սակայն դրանք կարող են լինել միայն համալրում հիմնական բուժմանը:

Ժողովրդական միջոցներ

Արթրոզի դեպքում շատ արդյունավետ են հեղուկ դեղախառնուրդներն ու թուրմերը:

Հիանալի բուժիչ միջոց է մումիոն, որը կօգնի ազատվել հիվանդությունից: Այս դեղամիջոցը նախատեսված է ներքին ընդունման համար:

Հոդերի այտուցվածությունից ու բորբոքումից ազատվելու հիանալի միջոց են ջրում կամ օղու մեջ թրմված կեչու բողբոջները: Նման թուրմը կօգնի մեղմել ցավը: Այն կարելի է խմել կամ օգտագործել հոդերին քսելու համար:

Արթրոզի բուժման արդյունավետ միջոց են նաև շփումները, սակայն առողջությանն էլ ավելի շատ չվնասելու համար հարկավոր է ցանկացած մեթոդի կիրառումից առաջ խորհրդակցել բժշկի հետ:

Նյութի աղբյուրը՝ trental.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook