Thursday, May 2, 2024
ՆորություններԺամանց

«Սկապենի արարքները»՝ ռուսական թատրոնի բեմում

Մայիսի 28-ին և 29-ին Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Ժ․Բ․ Մոլյերի «Սկապենի արարքները» կատակերգությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով։ «Ինչու՞ հիմա՝ Մոլյեր: Տեսնես, ո՞ր չարիքն է մեզ այս թիանավերի վրա հասցրել: Սա է իսկական մեծ թատերագրության հատկությունը՝ այն մշտապես արդիական է»,- այսպես է բնութագրում Մոլյերին գործը բեմադրիչ Կարեն Ներսիսյանը։ Հանճարեղ ֆրանսիացի կատակերգակն իր ստեղծագործության հասուն ժամանակաշրջանում որպես գործողության վայր օգտագործում է իտալական Նեապոլ քաղաքը, ավանդական իտալական «դիմակների» տակ է թաքցնում հերոսների իրական բնույթը (Սկապենը խորամանկ ծառայի ավանդական դիմակն է իտալական Կոմեդիա դել Արտեյում)՝ ի՞նչ նպատակով: Ժանրային սիրո պատմությո՞ւն պատմելու համար: Ո՛չ մի դեպքում: Մոլյերն այսօր էլ ասելիք ունի, չնայած որ երկը գրելու պահից արդեն 350 տարի է անցել: Դա մի յուրահատուկ սիրո խոստովանություն է թատրոնին՝ ցայտուն, ուրախ, հեգնական ժանր: Իսկ «թատրոնը՝ թատրոնում» ներկայացման կառուցվածքը թույլ է տալիս մեկ ներկայացման մեջ համատեղել կատակերգական գրոտեսկն ու խորը ողբերգականությունը:

Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ՝ Լև Նալբանդյանը, Գոռ Համբարձումյանը, Մանվել Խաչատրյանը, Ալեքսանդր Հայրապետովը, Գրիգոր Խոջոյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Մելսիդա Հակոբյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Թեհմինե Խաչատրյանը, Անտոն Աղաջանյանը։ Բեմանկարչությունն իրականացրել է Արթուր Հարությունյանը, զգեստները՝ Մերի Սարգսյանը, խորեոգրաֆիան՝ Նունե Կիրակոսյանի։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook