Thursday, May 2, 2024
Նորություններ

Իսպանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է հազարով

Իսպանիայում նոր կորոնավիրուսով վարակման առնվազն 8744 դեպք Է գրանցվել երկրում վարակի տարածման սկսվելուց ի վեր: Այդ մասին մարտի 16-ին հայտնել Է թագավորության առողջապահության նախարարությանն առընթեր առողջապահության բնագավառում համակարգման եւ արտակարգ իրավիճակների կենտրոնի տնօրեն Ֆեռնանդո Սիմոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրա խոսքով՝ մահացել Է 297 մարդ, ապաքինվել Է 521 հոգի: Առավել մեծ թվով վարակվածներ են հայտնաբերվել Մարդիդի ինքնավար հանրակցությունում: «Այժմ Իսպանիայում կա վարակման 8744 դեպք»,-ասել Է Սիմոնը: Կիրակի օրն առողջապահության նախարարությունը տեղեկացրել Էր 7753 հիվանդացածի եւ 288 մահացածի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook