Saturday, April 27, 2024
ՆորություններԺամանց

Իվ Սեն Լորանի թանգարանը բացվել է Փարիզում

Փարիզի կենտրոնում իր աշխատանքն է սկսել հայտնի ֆրանսիացի կուտյուրե Իվ Սեն Լորանի կյանքին և ստեղծագործություններին նվիրված թանգարանը։ Այն գտնվում է  XIX դարի առանձնատանը, որտեղ 30 տարի ապրել ու աշխատել է մոդելյորը, որը գտնվում է   Avenue Marceau 5 հասցեում՝ Ալմա կամրջի (Pont de l’Alma) և Տրոկադերո այգիների (Jardins du Trocadéro) միջև։

Իվ Սեն Լորանի թանգարանը Փարիզում

Ցուցանմուշների թվում են մոդելյորի անձնական իրերը, լուսանկարները, նրա ստեղծած հագուստները, հայտնի  YSL ապրանքանիշի հետ թողարկած հավաքածուների էսքիզները․ հայտնում  է Газета.ру-ն։ Իվ Սեն Լորանի թանգարանը Փարիզում բաց է  ամեն օր, բացի երկուշաբթիից, ժամը՝ 11:00 -ից 18:00 (ուրբաթ օրերին՝ մինչև 21:00)։ Թանգարանի մուտքի տոմսն արժե 7 եվրո։

Իվ Սեն Լորանի թանգարանը Փարիզում

Այս ամիս կբացվի կուտյուրեի նաև երկրորդ թանգարանը․ այն կգտնվի Մարաքեշում (Մարոկկո) Իվ Սեն Լորանի անունը կրող փողոցում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook