Monday, May 6, 2024
Նորություններ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 300 բուժաշխատող մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարության վերապատրաստումներին

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 300 բուժաշխատող արդեն անցել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպվող վերապատրաստման գործընթացը, որպեսզի լրացնի  չբավարարող կրեդիտները և աշխատանքի անցնի տարբեր բուժհաստատություններում։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում հոկտեմբերի 18-ին  տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ Առողջապահության նախարարությունը  վերապատրաստման գործընթացն իրականացնում է պետական պատվերի շրջանակներում։

«Այս պահի դրությամբ 273 ավագ և 59 միջին բուժաշխատողների թափուր տեղեր կան և ստացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 560 բուժաշխատողի հայտեր»,-մանրամասնել է Բաղդասարյանը՝  հավելելով, որ վերապատրաստում անցած բուժաշխատողները հաջորդ փուլում կտեղավորվեն աշխատանքի։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook