Sunday, April 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Լոռու Լուսաղբյուր գյուղում 144 տեղանոց մոդուլային մանկապարտեզ կկառուցվի. գործադիրը հարեւան դպրոցից տարածք հատկացրեց

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 5-ի նիստում Լոռու մարզի Սպիտակ համայնքին հողամաս նվիրաբերելու մասին որոշում կայացրեց:

Որշման հիմնավորման մեջ նշվում է, որ այն բխում է ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Լուսաղբյուր գյուղի բնակչության շահերից: Նախատեսված է պետական բյուջեի միջոցների հաշվին Լուսաղբյուր գյուղում կառուցել 144 տեղանոց մոդուլային մանկապարտեզ, որի համար հատկացված է համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս:

Հատկացված հողամասի չափը բավարար չէ մանկապարտեզի կառուցման, հետագայում դրա պահպանման և սպասարկման համար: Անհրաժեշտություն է առաջացել պահանջվող հողամասի պակասը լրացնել կառուցվող մանկապարտեզին կից գործող «ՀՀ Լոռու մարզի Լուսաղբյուրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքից, ինչով և պայմանավորված է նախագծի ներկայացումը:

Դպրոցի համար անհրաժեշտ տարածքը սահմանազատված է ցանկապատով և նվիրաբերվող տարածքը չի օգտագործվում դպրոցի կողմից:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook