Monday, May 6, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Ի՞ՆՉ Է ԻՆՔՆԱՌԵՖԼԵՔՍԻԱՆ

Ռեֆլեքսիայի հասկացությունը (ինքնառեֆլեքսիա՝ #ներհայեցում#ինքնադիտարկում) նոր չէ։ Անգամ Հին Հունաստանում դա բնութագրվում էր որպես սեփական անձի գիտակցված իմացություն, որն օգնում է առաջ գնալ, զարգանալ։ Ժամանակակից աշխարհում այն սահմանվում է նույն կերպ՝ առանձնացնելով երկու բաղադրիչ.
✔ #մտավոր (խորհրդածում իր մասին): Բայց ոչ բոլորին է հաջողվում օբյեկտիվ լինել.
✔ գործնական (սեփական #վարքագիծը և մտածելակերպը փոխել): Եթե դա հաջողվում է, ապա ինքնառեֆլեքսիան իմաստ է ձեռք բերում, դառնում զարգացման հզոր գործիք։

«Ռեֆլեքսիա» տերմինն ինքնին ունի լատինական արմատներ և թարգմանվում է որպես «հետ նայել»: Հոգեբանության մեջ այն դիտվում է որպես ներհայեցում, ինքնադիտարկում։

☝ Միևնույն ժամանակ, ռեֆլեքսիան անհնար է առանց հաղորդակցության, քանի որ ինքնագնահատումը տեղի է ունենում հաղորդակցության, հարազատների, ընկերների, գործընկերների հետ հետադարձ կապի միջոցով:

Ընդհանուր առմամբ կա 3 տեսակ.
✔ նորմալ (ինքնադիտարկում՝ առանց կառչելու որևէ բանից);
✔ խորը (ոչ միայն իր, այլև հասարակության արձագանքի, բարոյական նորմերի, աշխարհակարգի վերլուծություն);
✔ չափից ավելի (ինքնախարազանում և #սևեռուն մտքեր):

Եվ 3 ձև.
✔ իրավիճակային (ներկա իրավիճակի մասին);
✔ հետահայաց (անցյալի իրավիճակի մասին);
✔ հեռանկարային (ապագայի պլաններ):

☝ Ինչու՞ է դա անհրաժեշտ:
Ռեֆլեքսիան վեհ բաների մասին չէ, ամենից հաճախ այն կապված է առօրյայի հետ (օրվա ռեժիմ, պլանավորում, նպատակներ): Եվ դա նաև չհյուծվելու միջոց է, ճիշտ առաջնահերթություններ սահմանելու, ուժեղ և թույլ կողմերը վերլուծելու, խնդիրները նախօրոք տեսնելու, ներուժը բացահայտելու և այն օգտագործելու, ձախողումները օգուտների վերածելու միջոց է:

☝ Հեշտ է, թե՞ դժվար:
Ռեֆլեքսիան դժվար է։ Ինքնափորփրելու գործընթացը հազվադեպ է հաճելի: Բացի այդ:
✔ արդյունքը միշտ չէ տեսանելի.
✔ կասկածները խորացնում են տարբերակների անսահման լաբիրինթոսում.
✔ սեփական արարքների համար պատասխանատվությունը հաճախ ցավոտ է.
✔ դա երկար ճանապարհ է;
✔ դուք պետք է հնարավորինս անկեղծ լինեք ինքներդ ձեզ հետ.
✔ պետք է դիմանալ անհարմարությանը և սեփական խոցելիությանը՝ բախվելով իրականությանը:

Այնուամենայնիվ, ռեֆլեքսիան էական նշանակություն ունի #հոգեկան բարեկեցության և #անձնական աճի համար:

Clinical Psychologist Tigran Mkrtumyan

Leave a Reply

x Close

Like Us On Facebook