Sunday, April 28, 2024
Նորություններ

Լույս աշխարհ է եկել 44–օրյա պատերազմում զոհված օպերատոր Վահե Կարապետյանի եղբայրը

Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է Էրեբունի բժշկական կենտրոն և զրուցել Վահե Կարապետյանի մոր` Անահիտ Մկրտչյանի և հղիության ողջ ընթացքը հետևած բժշկի հետ։
 Sputnik. Լույս աշխարհ է եկել 44–օրյա պատերազմում զոհված օպերատոր Վահե Կարապետյանի եղբայրը` Վանը։ Ծնողները կատարել են իրենց զոհված որդու խնդրանքը. նա երազում էր քույր կամ եղբայր ունենալ։
«Ասում էր` մամ, պապ, բանակից հետ գամ ու տեսնեմ նորությունն անկողնում պառկած է։ Իր համար կարևոր չէր՝ աղջիկ կծնվի, թե տղա։ Ափսոս, որ չհասցրեց տեսնել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց 49–ամյա Անահիտ Մկրտչյանը։
Երեխան ծնվել է 2 կգ 470 գրամ քաշով , 46 սմ հասակով։
Ван, новорожденный брат погибшего в 44-дневной войне Ваге Карапетяна - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2022
Վան Կարապետյանը
«Մենք գիտակցված եք գնացել այդ քայլին և չնայելով մեր տարիքին, հասկանում էինք, որ խնդիրներ կարող են լինել։ Աստված մեր կողմից էր և կարողացանք հասնել վերջնակետին»,–ասաց մայրը։
Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատան փոխտնօրեն Դավիթ Աբովյանն էլ, որը ի սկզբանե հսկել է կնոջ հղիությունը և կատարել կեսարյան հատում, նշում է, որ կինը դիաբետ ունի, և դա արդեն բարձր ռիսկի հղիություն է համարվում։
«Հղիության վերջին ամսում հիվանդանոցում է եղել` մեր հսկողության տակ, քանի որ բարձր ճնշում էլ ուներ»,–ասում է բժիշկը։
Заместитель директора родильного дома МЦ Эребуни Давид Абовян - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2022
Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատան փոխտնօրեն Դավիթ Աբովյանը
Նրա խոսքով` 9 ամիս կնոջ հետ նաև հոգեբանական աշխատանք է տարվել։
Այսօր կամ վաղը Վանն ու մայրը տուն կգնան։ Նորածին երեխայի մեջ ծնողները չեն ուզում փնտրել Վահեին, այլ տեսնում են Վանին, որը շարունակելու է իր եղբոր գործը։
Ծնունդով Արարատի մարզի Բերդիկ համայնքից 21–ամյա Վահե Կարապետյանը կամավոր մասնակցել է Մատաղիսի, ապա Շուշիի մարտերին։ Նոյեմբերի 6–ին Շուշիում ծանր վիրավորում է ստացել, վիրահատվել ու տեղափոխվել Երևանի հիվանդանոցներից մեկը, որտեղ գիտակցության չգալով մահացել է նոյեմբերի 9–ին՝ պատերազմի ավարտից մի քանի ժամ առաջ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook