Sunday, April 28, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Խնձորե դիմակ մաշկի բոլոր տեսակների համար

Խնձորե  դիմակը հարմար է մաշկի բոլոր տեսակների համար: Այն հիանալի թարմացնում է, վերականգնում է մաշկի առաձգականությունը և երիտասարդացնում այն: Պատրաստել այնպիսի դիմակներ տանը շատ հեշտ է և պարզ

Դիմակներ խնձորից

yabloko-tertoe

Լավ թարմացնող, սնուցող դիմակ ցանկացած մաշկի համար

Խնձորը  քերել մանր անցքեր ունեցող քերիչով: Ստացված խույսը դնել դեմքին, պահել 15-20 րոպե: Չոր մաշկի դեպքում, նախապես դեմքին քսեք  սերուցք կամ բուսական յուղ: Լվանալ դիմակը սառը ջրով:

Մաշկի բոլոր տեսակների համար  դիմակ խնձորի հյութով:

Խնձոր քերել, քամել հյութը : Խնձորի հյութով թրջած  կտորը դնել դեմքին, պահել 15-20 րոպե: Չոր մաշկի դեպքում նախապես դեմքին քսել   բուսական յուղ, կամ սերուցք:  Դիմակը հանելուց հետո  դեմքը մաքրել` թաց բամբակով և չորացնել:

Եթե դուք ունեք չոր մաշկը, հատկապես աշուն-ձմեռ ժամանակահատվածում, լավ արդյունք է ցույց տալիս խնձորով և  թթվասերով դիմակը: Քերել մի խնձոր, վրան ավելացնել 1 ճաշի գդալ թթվասեր և մի քիչ թուրինջի հյութ: Սսացված խույսը դնել դեմքին և պարանոցին: Պահել 15 րոպե, ապա լվանալ գոլ ջրով:

Եթե դուք ունեք չոր մաշկ- 2 ճաշի գդալ քերած խնձորի վրա ավելացնել 1 ճաշի գդալ ձիթապտղի կամ նուշի յուղ, լավ խառնել: Խառնուրդը քսել դեմքին, պահել 20 րոպե, ապա լվանալ գոլ ջրով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook