Thursday, May 2, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Անիսոն սովորական -բուժական նշանակությունը

file_11809_6800899Բուժական նշանակություն ունեն բույսի պտուղները, որոնք օգտագործվում են առանց մշակման՝ բնական ձևով։ Բույսը խրձերով չորացնել, որից հետո մանրացնել և անջատել պտուղները, որոնք կարելի է պահել 3 տարի։

Ունի խորխաբեր, խորխը նոսրացնող հատկություն։ Այն նաև կարգավորում է մարսողությունը, հատկապես այն դեպքերում, երբ նկատվում է փորկապության հակում։ Ունի նաև կծկանքը վերացնող, քրտնամուղ, ջերմությունն իջեցնող, կրծքով կերակրող մայրերի կաթնարտադրությունն ուժեղացնող ազդեցություն։

Կիրառվում է լարինգիտների, բրոնխիտների, բրոնխոէկտազիաների, պնևմոնիաների, ստամոքսի և աղիների կծկանքների, լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների ժամանակ։ Կիրառում են անիսոնի ջրաթուրմը և եփուկը։

Անիսոն սովորական-1 գդալ փոշիացրած արմատի վրա լցնել ջուր և թողնել 8 ժամ: Նույն նստվածքի վրա լցնել եռացող ջուր, պահել 10 րոպե, քամել: Քամված հեղուկը խառնել մեղրի հետ և խմել կաթիլ-կաթիլ: Օգտագործել բրոնխային ասթմայի, հազի դեպքում:

Անիսոնի և հոռոմ- սամիթի պտուղները, վուշի սերմերը և ուրցը` 10- ական գ, փոշիացնել խառնել միմյանց հետ: Բուսահումքից վերցնել 4 լիքը թեյի գդալ, վրան լցնել 1 բաժակ ջուր: Պահել 2 ժամ, ապա եփել 5 րոպե: Թրմել 15 րոպե, քամել: Խմել 1 օրվա ընթացքում` 3 անգամից: Օգտագործել` գարշահոտ բրոնխիտի, բրոնխոէկտազի, կապույտ հազի դեպքում:

Անիսոն սովորական- օգտագործել  եփուկի կամ թուրմի ձևով: Օգտագործել` երիկամների հիվանդության  դեպքում:

Անիսոնի և սամիթի պտուղները` 20-ական գ, հացահամեմի սերմերը և հոռոմ սամիթի պտուղները 30-ական գ, հավանգում լավ մանրացնել, խառնել միմյանց հետ: 1 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 200 գ. եռացրած ջուր: Թրմել, քամել: Խմել օրական 2-3 անգամ, 1-ական բաժակ: Օգտագործել` կաթնարտադրության ուժեղացման համար:

Անիսոն սովորական-1 բաժակ փոշիացրած արմատը  8 ժամ թողնել 1 բաժակ ջրի մեջ: Քամել և նստվածքի վրա լցնել եռացրած ջուր, թողնել 10 րոպե: Քամել, երկու լուծույթները խառնել միմյանց հետ: Ավելացնել մեղր և խմել  կումերով 1 օրվա ընթացքում: Օգտագործել` ձայնի խռպոտության դեպքում:

Անիսոնի, հոռոմ-սամիթի, գինձի, քեմոնի պտուղները 25-ական գ, լավ տրորել խառնել միմյանց հետ: 2 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Օրական խմել 1-2 բաժակ լուծույթ: Օգտագործել`մարսողության խանգարման դեպքում:

Անիսոնի պտուղները, եղեսպակի տերևները, հազարատերևուկ խոտաբույսը  25-ական գ, փոշիացնել, խառնել միմյանց հետ: 1 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ ջուր, եփել: Թրմել, քամել: Խմել օրական 1-3 բաժակ եփուկ 2-3 ամիս շարունակ: Օգտագործել` քրտնարտադրության դեպքում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook