Saturday, April 27, 2024
Նորություններ

Խորհրդանշական ծառատունկ՝ կենդանության, շարունակվող կյանքի և ոգու ամրության…

Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պուրակում այսօր պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորները մշակույթի գործիչների հետ կազմակերպել էին ծառատունկ՝ ի հիշատակ իրենց զոհված մարտական ընկերների։

17629786_750528961776313_5971889582452273133_n

Մեր վիրավոր տղաների, արվեստագետների և ապագա բժիշկների մասնակացությամբ այս խորհրդանշական ծառատունկը կենդանության, շարունակվող կյանքի և ոգու ամրության խորհրդանիշ է:

«Կյանքը դեռ առջևում է» դիտարկմանը մեր վիրավոր զինվորը պատասխանում է. «Դեմ չեմ, մնում է լիովին ապաքինվեմ»։
Հպարտ էին, որ նման ընկերներ են ունեցել, բայց ավելի շատ հպարտ, որ, ի հիշատակ իրենց հերոս ընկերների, այսօր ծառատունկ են անում Մաեստրո Տիգրան Մանսուրյանի, երգահան Արա Գևորգյանի, Կոնստանտին Օրբելյան կրտսերի,Կարեն Ղազարյանի, Տիգրան Լիլոյանի, «Կյանք ու կռիվ» ֆիմի գլխավոր դերակատար Սամվել Թադևոսյանի և իրենց ապագա բժիշկների հետ։

17626643_750528418443034_5126718074838766182_n17629800_750528175109725_1433917908029635675_n17629902_750528691776340_4278035337328811325_n

Leave a Reply

x Close

Like Us On Facebook