Thursday, May 9, 2024
ՀիվանդություններՆորություններ

Խպիպ(զոբ). որո՞նք են նշանները

#Խպիպը (#զոբը) վահանաձև գեղձի կայուն ուռուցքանման մեծացումն է,

որը, եթե զուգորդված չէ էնդոկրին դիսֆունկցիայի հետ, կարող է չարտահայտվել ախտանշաններով, բացառությամբ պարանոցի առաջնային մակերեսի դեֆորմացիայի, շնչառության դժվարացման, խեղդոցի, կլլման ակտի դժվարացման, ձայնի տեմբրի փոփոխության, որոնց դեպքում նախ անհրաժեշտ է հերքել վահանաձև գեղձի չարորակ ուռուցքի գոյությունը:

👉Խպիպը, որը համակցված է հորմոնալ խանգարումներով, որպես կանոն, ուղեկցվում է հիպոթիրեոզին կամ հիպերթիրեոզին բնորոշ ախտանշաններով.

▪️ընդհանուր թուլություն,

▪️քնկոտություն,

▪️դանդաղացած ֆիզիկական և մտավոր գործունեություն,

▪️թուլացած հիշողություն և լսողություն,

▪️ընկճվածություն,

▪️մաշկի չորություն,

▪️մազաթափություն,

▪️փորկապություն,

▪️սակավարյունություն,

▪️քաշի ավելացում,

▪️հուզական լաբիլ վիճակ,

▪️գերքրտնարտադրություն,

▪️անքնություն:

☑️Վերը նշված գանգատների դեպքում դիմեք Արթմեդ բվկ, որտեղ կցուցաբերվի ճշգրիտ բուժօգնություն:

x Close

Like Us On Facebook