Sunday, April 28, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ծխելն ազդեցություն է թողնում տղամարդու անպտղության վրա․ Սևադա Հակոբյան

Տղամարդու անպտղության ժամանակ սերմնահեղուկում լեյկոցիտների բարձրացումը, լեյկոցիտոսպերմիան, կարող է պայմանավորված լինել ծխելով։ Այս մասին գրում է Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը։

Հաճախ անպտղության խնդիր ունեցող տղամարդկանց սերմում բարձր է լինում լեյկոցիտների ( բորբոքային պաշտպանական բջիջներ) թիվը, ինչը հիմնականում պայմանավորված է լինում ինֆեկցիոն-բորբոքային խնդիրներով, որը կարգավորվում է անտիբիոտիկոթերապիայից հետո:

Սակայն, լինում են դեպքեր, երբ անտիբիոտիկների նշանակումը որևէ օգուտ չի տալիս, այդ դեպքում ախտորոշվում է որպես իդեոպաթիկ պիոսպերմիա:
Ներկայիս նոր տերմինոլոգիան՝ ստերիլ լեյկոցիտոսպերմիան նույնպես հաստատում է, որ այդ դեպքում լեկոցիտների բարձր թվի պարագայում իմաստ չունի տևական անտիբիոտիկների նշանակում, քանի որ այն կարող է պայմանավորված լինել նաև ծխախոտի օգտագործմամբ:

Ծխախոտի տոքսիկ (թունավոր) ազդեցությունը հանգեցնում է ինչպես սերմնաբջիջների որակի վատացման, շարժունակության նվազման, այնպես էլ սերմում լեյկոցիտների բարձրացման:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook