Saturday, April 27, 2024
Նորություններ

Ծրագրերը քննարկվել են երիտասարդ մասնագետների հետ

ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ ստեղծված երիտասարդ մասնագետներից բաղկացած խմբերը հաջողությամբ շարունակում են համագործակցել ՀՀ առողջապահության քաղաքականության մշակման և իրականացվող ծրագրերի գնահատման գործում: Առողջապահության ոլորտում իրավիunnamed1ճակային վերլուծության իրականացման խմբի հերթական հանդիպման օրակարգում արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգային ծրագիրը և մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներն էին:

Արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգային ծրագիրը ներկայացրել են ՀՀ ԱՆ առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի մասնագետներ Երվանդ Էլիբեկյանը և Քրիստինե Սարգսյանը:

Այնուհետև Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ներկայացրել է մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների ծրագիրը:

Հանդիպումն անցել է մասնակիցների ակտիվ հարց ու պատասխանով։ Հաշվի առնելով օրակարգում ընդգրկված հարցերի արդիականությունը` որոշում է կայացվել հերթական հանդիպման ընթացքում առաջարկներ ներկայացնել ծրագրերի հանրային իրազեկման բարձրացման ուղղությամբ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook