Tuesday, April 30, 2024
Նորություններ

Կապան-Վերին Խոտանան ճանապարհին մեքենան բախվել է ժայռին. վարորը հոսպիտալացվել է

ՃՏՊ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին․ կա տուժած
Մարտի 21-ին, ժամը 18:29-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Ford Escort» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1993 թ․) բախվել է մոտակա ժայռին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Կապան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն՝ մինչ ավտոմեքենայի գազի բալոնի պարպվելը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook