Saturday, April 27, 2024
ՆորություններՏուրիստական նորություններԺամանց

Կապույտ քաղաքի պատմությունը

Հունվարի բևեռային գիշերվա մեջ նորվեգական Սորտլանն քաղաքը պարուրված է երկնագույն շղարշով:

Արևն այստեղ գտնվում է հորիզոնի մակարդակից մինչև 6° ներքև: Սա այսպես կոչված “քաղաքացիական մթնշաղ” երևույթն է, որն այստեղ տևում է 4 – 5 ժամ:

Ընդ որում, լուսավորության ուժգնությունը փոխվում է ամեն ժամ: Բնական այս էֆեկտը ավելի է ընդգծվում քաղաքի շենքերի գույնի շնորհիվ:

1999թ. տեղական նկարիչ Բյորն Էլվենեսը առաջարկում է քաղաքի 16 թաղամասերը ներկել կապույտի տարբեր երանգներով:

Քաղաքի կերպարանափոխության համար պահանջվեց մի քանի տարի և 50 000 լիտր ներկ: Սկզբում “կապտեցին” ծովափնյա շենքերը:

Այնուհետև քաղաքի բնակիչները ակտիվորեն միացան նախաձեռնությանը և իրենք սկեցին ներկել իրենց շենքերը:

Այս ամենի շնորհիվ Սորտլաննը ստացավ իր երկրորդ անունը և այժմ հայտնի է որպես Կապույտ Քաղաք:

Աղբյուրը` Լեգիոն-մեդիա

Leave a Reply

x Close

Like Us On Facebook