Sunday, April 28, 2024
Նորություններ

Կասեցվել է Բելգիայում և Գերմանիայում արտադրված «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադների իրացումը

Սննամթերքի անվտանգության մարմինների միջազգային ցանցից (INFOSAN) ստացված հավելյալ տեղեկատվության համաձայն՝ ռիսկային են համարվում Բելգիայի թագավորությունում և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտադրված «Կինդեր» ապրանքանիշի թվով 5 արտադրատեսակ։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ կասեցվել է «Կինդեր» ապրանքանիշի հետևյալ արտադրատեսակների իրացումը՝ Kinder Surprise Uovo Maxi 100g – 1728 հատ (172,8 կգ)՝ արտադրված Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, Kinder Schokobons 125g – 3792 հատ (474 կգ)՝ արտադրված Բելգիայի թագավորությունում:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Կինդեր» ապրանքանիշի մնացած բոլոր ապրանքատեսակների իրացման նկատմամբ Տեսչական մարմնի կողմից սահմանափակումներ չեն կիրառվել և դրանք ենթակա են վաճառքի։ Կասեցված խմբաքանակներից իրականացվել են նմուշառումներ և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքները կհարպարակվեն»,-ասված է հաղորդագրությունում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook