Wednesday, May 1, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Հարավաֆրիկյան Հանրապետությունում հեղեղումների պատճառով զոհերի թիվը հասել է 253-ի

Հարավաֆրիկյան Հանրապետության Կվազուլու-Նատալ նահանգում հորդառատ անձրևների և դրանց հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով զոհերի թիվը հասել է 253-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մեկ օրում միջինը 300 մմ տեղումներ են գրանցվել, ինչը կրկնակի ավել է նախկինում գրանցված ռեկորդից:

Կվազուլու-Նատալ նահանգի ղեկավարությունը տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել: Տուժածներին ժամանակավոր կացարան, սնունդ և դեղամիջոցներ են տրամադրվել:

Տարերային աղետի հետևանքներին ծանոթանալու նպատակով դեպքի վայր է ժամանել ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամապոսան:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook