Wednesday, May 1, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Կարելի է առավոտյան սուրճ խմել

Առավոտյան մեկ բաժակ սուրճը շատերիս անբաժան ընկերն է։ Այն ասոցացվում է թարմության ու էներգիայի հետ։
✅ Կա տարածված կարծիք այն մասին, որ առավոտյան դատարկ ստամոքսին սուրճ խմելը կարող է բացասաբար ազդել մեր ստամոքսաղիքային համակարգի վրա։
⁉️ Մասնավորապես համարվում է, որ այս սովորությունը կարող է հետագայում գաստրիտի և ստամոքսաղիքային խոցի առաջացման պատճառ դառնալ։
👏 Շտապենք ուրախացնել առավոտները սուրճով սկսող մեր հետևորդներին։ 😊
❌ Սուրճը չի կարող լինել գաստրիտի կամ խոցի պատճառ, վերջիններս ունեն հստակ պատճառներ և ընդունված բուժման մոտեցումներ:
⚠️Այո, սուրճը կարող է գրգռել ՍԱՏ լորձաթաղանքը՝ ՈՐՈՇ ԱՆՁԱՆՑ մոտ առաջացնելով դիսպեպտիկ երևույթներ, կարճատև ազդեցություն ունենալ կարդիալ փականի վրա՝ ՈՐՈՇ ԱՆՁԱՆՑ մոտ առաջացնելով այրոց:
✅ Այնպես որ, եթե դուք առողջ եք, և որևէ բացասական դրսևորում չեք զգում սուրճ օգտագործելուց՝ կարող եք հանգիստ վայելել այն:
Gastro Clinic ՝ առողջություն առանց սահմանափակումների:
Կայքի  գործընկեր՝ Tempus MED Gynaecology 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook