Saturday, April 27, 2024
Նորություններ

Կարևորվել են առողջ սնուցմանն ու թերսնուցման կանխարգելմանն ուղղված քայլերը

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչին:

Ողջույնի ջերմ խոսքեր փոխանակելուց հետո Ելենա Միլոշևիչը ներկայացրել է այցի նպատակը: Նա նշել է, որ առողջապահության նախարարության հետ համագործակցությունը երկար տարիների է, իսկ ներկայումս իրականացվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը` ուղղված երեխաների թերսնուցման խնդրի կանխարգելմանը և նրանց մտավոր և ֆիզիկական պոտենցիալի բարելավմանը: Հյուրն ընդգծել է, որ ՊՀԾ-ն նախատեսում է մշակել սեփական ռազմավարական 5-ամյա պլանը, որտեղ կուրվագծվեն հետագա անելիքները, կընդլայնվեն համագործակցության շրջանակները:

Արսեն Թորոսյանը կարևորել է առողջ սնուցմանն ու թերսնուցման կանխարգելմանն ուղղված քայլերը և պատրաստակամություն հայտնել աջակցելու հարցի կարգավորմանը միտված բոլոր նախաձեռնություններին` առաջարկելով ներգրավել նաև գործընկեր գերատեսչություններին և միջազգային կազմակերպություններին, այդ թվում նաև` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook