Sunday, April 28, 2024
ՀայտարարություններՆորություններ

Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման անվճար սքրինինգային փորձարարական ծրագիրը շարունակվում է

2022 թվականին մեկնարկած Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման անվճար սքրինինգային փորձարարական ծրագիրը շարունակվում է:

Ծրագրի նպատակն է բնակչության 50-75 տարիքային խմբում կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելումը և վաղ հայտնաբերումը:

Կոլոռեկտալ (հաստաղու, ուղիղ աղու, սիգմայաձև աղու և հետանցքի) քաղցկեղը մեծահասակների շրջանում ամենահաճախ հանդիպող չարորակ նորագոյացություններից է, հատկապես շատ են հիվանդության ուշ փուլում հայտնաբերված դեպքերը:

Հիվանդության վաղ հայտնաբերման նպատակով մի քանի բուժհաստատությունում իրականացվում է «Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը` հավաքագրված 50-75 տարիքային խմբում ընդգրկված և պատահականության սկզբունքով ընտրված բնակչության շրջանում:

2024 թվականից ծրագիրն ընդլայնվել և իրականացվում է ոչ միայն
◾ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում,
◾ Գյումրու «Բեռլին պոլիկլինիկայում»,
այլև`
◾ Երևանի քաղաքապետարանի «Արաբկիր առողջության կենտրոնում»,
◾ Երևանի քաղաքապետարանի «Ավան» առողջության կենտրոնում,
◾ Գյումրու «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայում»,
◾ Գյումրու «Ն.Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայում»:

Ծրագիրը նախատեսված է իրականացնել մինչև 2026 թվականը

x Close

Like Us On Facebook