Saturday, April 27, 2024
ՀայտարարություններՆորություններ

մարտի 30-ից անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապաններ

Հարգելի՛ քաղաքացիներ,

📅 հիշեցնում ենք, որ վաղվանից՝ մարտի 30-ից անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները՝

✅ «Ակբա բանկ» ԲԲԸ

✅«ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ

✅ «ԱյԴի բանկ» ՓԲԸ

✅ «Արարատբանկ» ԲԲԸ

✅ «Արդշինբանկ» ՓԲԸ

✅ «Արցախ բանկ» ՓԲԸ

✅ «Էվոկաբանկ» ՓԲԸ

✅ «Ինեկոբանկ» ՓԲԸ

✅ «Կոնվերս բանկ» ՓԲԸ

✅ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ

✅ «Յունիբանկ» ԲԲԸ։

Եթե նշված բանկերից որևէ մեկի քարտապան չեք և ցանկանում եք օգտվել հետվճարի ծրագրից, ապա շտապեք փոխել Ձեր կենսաթոշակը կամ նպաստը վճարող կազմակերպությունը։

📌 Բանկը փոխելու դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ մուտք գործելով socservice.am կայքէջի «Առցանց դիմումներ» բաժնի «Մուտքագրել վճարող կազմակերպության փոփոխության դիմում» պատուհան (հղումը՝ https://online.ssa.am/index.php?r=site%2Findex-pension) կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 114 զանգերի կենտրոն։

x Close

Like Us On Facebook