Saturday, April 27, 2024
Նորություններ

Հալեպ ժամանած հայ փրկարարներն այցելել են Ս. Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի

Հայաստանի Հանրապետության փրկարարական ծառայության խումբը, որը Հալեպ է ժամանել փետրվարի 11-ին, այցելել է Ս. Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի` ընդունելության արժանանալով Բերիո Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարյանի կողմից։

0ա.jpg (692 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված հաղորդագրության մեջ ասվում է, որ Սրբազան Հայրը դրվատանքի խոսքեր է ուղղել Հայաստանից ժամանած փրկարարներին` նշելով, որ նրանց կատարած հսկայածավալ աշխատանքը մեծ գնահատանքի է արժանացել թե՛ Հալեպի նահանգային իշխանությունների, թե՛ ողջ հալեպահայ համայնքի կողմից։

00աա.jpg (615 KB)

Սրբազան հայրը հանգամանորեն ներկայացրել է Ս.Քառասնից Մանկանց եկեղեցու պատմությունը, որից հետո Սրբազան Հոր առաջնորդությամբ միասնաբար արտասանվել է Տերունական աղոթքը։

Հանդիպման ավարտին եկեղեցում իրականացվել է մոմավառություն` ի հիշատակ ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի։

Փրկարարական խմբի անդամներին ուղեկցել են ՀՀ ԳՀ խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը և Հալեպում ՀՀ ԳՀ անձնակազմը։

0աաա.jpg (704 KB)

328798413_592570095578707_2636589054900600722_n.jpg (510 KB)

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook