Հակադեպրեսանտների ընդունումը կարող է նպաստել իմպլանտների պոկվելուն
Հակադեպրեսանտների ընդունումը կարող է նպաստել իմպլանտների պոկվելուն, զգուշացնում են University at Buffalo-ի գիտնականները: Սուլոչանա Գուրունգի ղեկավարությամբ աշխատող գիտնականների խոսքով, տագնապի եւ մի շարք խանգարումների դեմ պայքարելու համար նշանակվող հակադեպրեսանտները կարող են հանգեցնել ոսկրային հյուսվածքում նյութափոխանակության խանգարման, ինչը բացասաբար է ազդում ատամնային իմպլանտների կպչունության վրա:
Հետեւելով այն հիվանդների վիճակին, որոնց ատամնային իմպլանտներ էին տեղադրել, գիտնականները նկատել են, որ գրեթե մեկ երրորդը նրանց, ում մոտ իմպլանտը պոկվել է, հակադեպրեսանտներ են ընդունել: Նրանց մոտ, ում իմպլանտի տեղադրումից հետո վերքի առողջացումը նորմալ է ընթացել, այդ նույն ցուցանիշը 11 տոկոս է կազմել: Այդ բացահայտումը գիտնականներին հիմք է տվել ենթադրելու, որ հակադեպրեսանտների ընդունումը 4 անգամ մեծացրել է ատամնային իմպլանտների պոկվելու հավանականությունը:
Ավելին, հակադեպրեսանտների կանոնավոր երկարատեւ օգտագործումը կարող է օստեոպորոզ, բրուքսիզմ եւ բերանում չորություն առաջացնել. այդ ամենը բացասաբար է ազդում նաեւ իմպլանտների տեղադրումից հետո վերքի առողջացման գործընթացի վրա, ընդգծում են մասնագետները:
Հեղինակները նախատեսել են իրականացնել մեծածավալ հետազոտություններ:
Նյութի աղբյուրը՝ #Onlineapteka. www.online-apteka.am