Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Առողջական ինչ խնդիրների կարող է հանգեցնել ինտիմ կյանքի բացակայությունը.tert.am

Այս մասին հազորդում է TERT.am -ը: Սեքսը ոչ միայն հաճելի է, այլև օգտակար: Դրա բացակայությունը կարող է բազում տհաճ հետևանքներ ունենալ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար: Ահա այդ խնդիրներից մի քանիսը:

1. Դեպրեսիաներ

Ներկայումս մարդիկ այս տերմինով են նկարագրում և՛ սթրեսը, և՛ քնի պակասը, և՛ հոգնածությունը: Սակայն սեքսի բացակայությունը կարող է առաջացնել իրական խորը դեպրեսիա: Բանը նրանում է, որ սեքսի ժամանակ արտադրվում է էնդորֆին հորմոն, որի պակասը կործանարար է առողջության համար:

Հոգեբանների հավաստամամբ՝ կանայք սեքսի բացակայության դեպքում սկսում են փնտրել դրան փոխարինող որևէ բան: Նրանք ակտիվորեն զբաղվում են տնային տնտեսությամբ, ավելի ուշադիր են դառնում երեխաների հանդեպ՝ հոգնատանջ անելով ինքներն իրենց՝ առանց գիտակցելու, որ դա կհանգեցնի դեպրեսիաների:

2. Սրտանոթային հիվանդություններ

Սեքսը հիանալի կարդիոմարզում է, որը պարբերաբար լինելու դեպքում, պահպանում է անոթների առողջությունն ու կանխում թրոմբների առաջացումը: Բացի այդ, այն հիանալի կանխարգելիչ միջոց է սրտի և գլխուղեղի կաթվածների դեմ և նվազեցնում է արյան զեղման հավանականությունը:

3. Իմունային համակարգի թուլացում

Դեռ վաղուց է ապացուցվել, որ հազվադեպ սեքսով զբաղվող մարդիկ ավելի հաճախ են մրսում ու հիվանդանում: Ամենայն հավանականությամբ սա նույնպես կապված է էնդորֆինների ցածր մակարդակի հետ:

4. Անքնություն

Անքնությունը հաճախ լինում է դեպրեսիայի ախտանշաններից մեկը, իսկ սեքսը հիանալի «դեղամիջոց» է անքնության դեմ: Ֆիզիոլոգիայի տեսանկյունից սեքսը ապահովում է օրգանիզմի առավելագույն թուլացում ու մի փոքր հոգնածություն և այդքան կարևոր թվացող մտքերն արդեն ետին պլան են մղվում:

5. Ավելորդ քաշ

Ավելորդ քաշը սեքսի բացակայության «ամենաակնհայտ» նշանն է: Վերոնշյալ էնդորֆինների պակասի պատճառով մարդկանց մոտ արթնանում է որևէ քաղցր բան ուտելու ցանկություն, ինչն էլ, իր հերթին, նպաստում է ավելորդ կիլոգրամների կոտակմանը: Բացի այդ, ինչպես արդեն նշվել է, սեքսի բացակայությունը կարդիոմարզումների բացակայությունն է, որոնք ավելորդ կալորիաներն այրելու հիանալի միջոց են:

6. Վաղաժամ ծերացում
Սեքսի երկարատև բացակայությունը բացասաբար է ազդում կանանց արտաքինի վրա՝ հանգեցնելով վաղաժամ ծերացման: Նրանց մաշկը ձեռք է բերում անառողջ մեխրագույն երանգ, թուլանում ու կախվում է և սկսում են առաջանալ կնճիռներ: Բացի այդ, սեքսի բացակայության դեպքում խանգարվում է նաև հորմոնալ ֆոնը, ինչը նույնպես հանգեցնում է վաղաժամ ծերացման:

Տղամարդկանց դեպքում սեքսի բացակայությունը, բացի վերոնշյալ խնդիրներից, առաջացնում է նաև առողջական լուրջ խնդիրներ: Բանը նրանում է, որ այս դեպքում տղամարդկանց օրգանիզմում տեղի են ունենում լճացման գործընթացներ, որոնք հանգեցնում են շագանակագեղձի բորբոքման, միզասեռական համակարգի գործառույթի խանգարման և մի շարք այլ տհաճ հետևանքների:

Նյութի աղբյուրը՝ formulalubvi.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook