Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Համակարգչային տոմոգրաֆիայի (CT) դերը հաստ աղու քաղցկեղի ժամանակ

Նյութը  aroxjblog.am -ին  տրամադրեց “ՇենգավիթԲԿ-ի  բժիշկ-ռադիոլոգ  Գայանե Ժորայի  Բունիաթյանը, ով ներկայացրեց համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՇ) դերը հաստ աղու քաղցկեղի ժամանակ:

Կոլոռեկտալ քաղցկեղը  հանդիսանում  է աղեստամոքսային տրակտի ամենատարածված ուռուցքային հիվանդությունը: Կոլոռեկտալ քաղցկեղին  է բաժին հասնում 15%-ը բոլոր առաջնային ախտորոշված քաղցկեղների և որպես կանոն  առավել հաճախ հանդիպում է  մեծահասակների՝  հատկապես տղամարդկանց  մոտ, զբաղեցնելով երկրորդ տեղը (միջինը 60-80տ.): Կոլոռեկտալ քաղցկեղը կարող է հանդիպել հաստ աղու ցանկացած հատվածում հետևյալ հաճախականությամբ՝

  • 55% ռեկտոսիգմոիդալ հատված
  • 20% կույր աղի և վերել հաստ աղի
  • 2% իլեոցեկալ փականի շրջանում
  • ~ 10% լայնական հաստ աղի
  • ~ 5% վայրէջ հաստ աղի

IMG_1311

Ռիսկի գործոններն են.

  • հետազոտությունները և կլինիկական դիտարկումները հանգեցնում են այն մտքին, որ գոյություն ունի հետադարձ կապ ընդունած սննդամթերքի և հաստ աղու քաղցկեղի առաջացման միջև, այն է՝ բջջանյութի ցածր պարունակությամբ և  կենդանական ճարպերի  բարձր պարունակությամբ սննդակարգը, ռաֆինացված ածխաջրերով հարուստ սնունդը
  • ճարպակալումը, նստակյաց ապրելակերպը՝ հատկապես տղամարդկանց մոտ
  • աղիքի բորբոքային հիվանդությունները (Կրոնի հիվանդություն, ՈՍԽԿ)
  • ազբեստի ազդեցությունը օրգանիզիմի վրա
  • կոլոռեկտալ ուռուցքների ընտանեկան պատմություն
  • կրծքագեղձի, էնդոմետրիումի քաղցկեղ անամնեզում
  • հաստ աղու ադենոման
  • որոշ ժառանգական համախտանիշները (ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզը, յուվենիլ պոլիպոզ և այլն):

 

IMG_3534

Համակարգչային շերտագրման իրականացման ցուցում է հանդիսանում  անհայտ պատճառի անեմիան (սակավարյունությունը), քաշի կորուստը, կղանքում արյան առկայությունը, երկարատև փորլուծությունը  և/կամ փորկապությունը:
Կոլոռեկտալ քաղցկեղի սկզբնական շրջանում  կլինիկական դրսևորումները աղքատիկ են, երբեմն նաև բացակայում են: Հնարավոր է փորլուծություն կամ փորկապություն, երկաթ դեֆիցիտային անեմիա: Երբեմն սկզբնական ախտանիշները կարող են դրսևորվել սուր աղիքային անանցանելիության, աղիքային արյունահոսության տեսքով:
Հաստ աղու քաղցկեղի ախտորոշման հարցում մեծ դեր ունի կոլոնոսկոպիան և ՀՇ-ն,  վերջինս ընտրության մեթոդ է նաև հաստ աղու քաղցկեղի ժամանակ հանդիպող  բարդությունների հայտնաբերման հարցում:

Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՇ) հնարավորություն  է տալիս.

  • գնահատել ախտահարված աղիքի պատը, լուսանցքը,
  • հայտնաբերել և  ճշգրիտ նշել առաջնային ուռուցքի տեղակայումը
  • հայտնաբերել ուռուցքի ներաճը հարակից անատոմիական կառույցներ,
  • հայտնաբերել հեռակա մետաստազները ՝ թոքերում, լյարդում, որովայնամզի թերթիկներում, ոսկրերում, գլխուղեղում,
  • գնահատել առողջ աղիքի երկարությունը, անատոմիական առանձնահատկությունները
  • պլանավորել վիրահատական եղանակով բուժման ծավալը:

Պացիենտի հետագա ռադիլոգիական հսկողությունը իրականացվում է ըստ ուղեցույցների սահմանված ժամանակացույցով:

IMG_3537

Ժամանակակից համակարգչային տոմոգրաֆները թույլ են տալիս իրականացնել վիրտուալ կոլոնոսկոպիա, որը երբեմն  կարելի է դիտարկել որպես լրացուցիչ ինֆորմացիայի աղբյուր կամ, երբ հնարավոր չէ իրականացնել դասական կոլոնոսկոպիան (հակացուցումների կամ տեխնիկական դժվարությունների առկայության դեպքում), սակայն պետք է նշել, որ վիրտուալ կոլոնսկոպիան  չի փոխարինում դասական կոլոնոսկոպիային:

Հիվանության վաղ ճշգրիտ ախտորոշումը հաջող բուժման գրավականն է:
Եղե՛ք առողջ:

Բժշկի հետ կապ հաստատելու և հարցերի դեպքում կարող եք գրել aroxjblog.am -ին  կամ զանգահարել ՝ 033393930 համարին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook