Saturday, April 27, 2024
Նորություններ

Հայաստանում հայտնաբերված «կեղծ» Պրեստանսի բաղադրությունը օրիգինալին համապատասխանում է. Servier

Les Laboratoires Servier ընկերության անցկացրած փորձաքննությամբ պարզվել է, որ Հայաստանում հայտնաբերված կեղծ Պրեստանսի քիմիական բաղադրությունը համապատասխանում է օրիգինալ դեղամիջոցի բաղադրությանը, ե´ւ «կեղծ», ե´ւ օրիգինալ դեղամիջոցում միեւնույն ներգործող նյութն է` պերինդոպրիլ արգինին: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Les Laboratoires Servier-ի հայկական գրասենյակի ներկայացուցիչ Գագիկ Վելիջանյանը:

«Մենք պնդում ենք, որ գտնված փաթեթներում օրիգինալ դեղն է, որն արտադրվել է Servier-ի գործարաններում, ներգործող օրիգինալ նյութով`  պերինդոպրիլ արգինինով: Սակայն այս դեղերի փաթեթներն իսկապես կեղծված են: Այսինքն` այս դեղերը  նորից են փաթեթավորվել` հայտնի չէ որտեղ, ըստ որում` ընկերության փաթեթավորման պահանջների խախտմամբ»,- նշեց ընկերության ներկայացուցիչը:

Նրա խոսքով` այժմ կեղծ փաթեթների գործով զբաղվում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը, եւ դեռեւս հայտնի չէ, թե հատկապես որտեղ են արտադրվել այդ փաթեթները եւ ինչպես են հայտնվել հայկական շուկայում:

Ընկերության ներկայացուցիչը նշեց, որ փորձաքննության ընթացքում ստուգել են նաեւ «կեղծ» դեղերի պիտանիության ժամկետը` կասկածեելով, որ հնարավոր է հին դեղերն են նորից փաթեթավորվել, որ հնարավոր լինի վաճառել. պարզվել է, որ դեղերը այնքան էլ թարմ չէին, սակայն դրանց պիտանիության ժամկետը չէր լրացել:

«Դեռեւս հասկանալի չէ, թե ինչ իմաստ ուներ մեր դեղերը նորից կեղծ փաթեթներով փաթեթավորել: Մենք ինքներս էլ կցանկանայինք այս հարցի պատասխանը ստանալ»,- նշեց Գագիկ Վելիջանյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Առողջապահության նախարարությունից հայտնել են կեղծ դեղերի 2 խմբաքանակի հայտնաբերման մասին` Servier ընկերության ճնշման դեմ Պրեստանսի (5 մգ/10 մգ, N30, սերիա 0590516, պիտանիության ժամկետը 11.2018)  եւ Ցեֆտրիակսոն-Աստերիա ներարկային հակաբիոտիկի: Ինչպես հաղորդվել էր, Պրեստանսի այս խմբաքանակը կեղծված փաթեթներով էր, որոնց սերիան յոթանիշ էր, մինչդեռ Հայաստանում գրանցված է վեցանիշ սերիայով Պրեստանս: Ավելի ուշ պարզվել էր, որ յոթանիշ սերիայով դեղերն արտադրվում են Ռուսասատնում գտնվող Servier-ի գործարանում: Սակայն դեռեւս հայտնի չէ, արդյո՞ք կեղծ փաթեթները Ռուսաստանում են արտադրվել:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook