Thursday, May 2, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Հայտնի է երեխաներին տրվող 50,000 դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման ձևաչափը

2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված, կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների համար նախատեսված 50,000 դրամ աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են ինչպես առձեռն, այնպես էլ առցանց եղանակով։

Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

 Միասնական սոցիալական ծառայության կայքէջում էլեկտրոնային դիմում ներկայացնելու նպատակով՝ անհրաժեշտ է սեղմել այստեղ՝ https://bit.ly/3siqGPO կամ մուտք գործել www.socservice.am կայքէջ, ընտրել «Առցանց դիմումներ» բաժնի «Սոցիալական ապահովություն․առցանց դիմումներ» պատուհանը, ապա «Մուտքագրել 3-րդ և հաջորդ երեխայի դրամական աջակցության դիմում» ենթաբաժինը։ Բացվող պատուհանում  անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթում առկա համապատասխան տվյալները։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook