Thursday, May 2, 2024
Նորություններ

Հաջող համագործակցություն. Նախարարն հրաժեշտ է տվել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է  ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսուա Շարպանտիեին։  Հայաստանում առաքելությունն ավարտող դեսպանին նախարարն ասել է, որ համատեղ աշխատանքը բավական արդյունավետ է եղել։ 2010 թվականը նշանավորվել է Հայաստանում ֆրանսիական առողջապահական օրերի անցկացմամբ։ Այս հարթակում առաջին անգամ քննարկվել են առողջապահության բնագավառում գործարար կապերի ամրապնդման հնարավորությունները, հաստատվել են գործնական կապեր։

Լևոն ԱԼթունյանն ընդգծել է, որ Ֆրանսիայի հետ ավանդական բարեկամությունը հիմք է դրել մի շարք պետական ու հասարակական կառույցների հետ համագործակցության ծավալման համար:

Լավագույն ծրագրերի շարքում նշվել են Երևանում,  Հայաստանի 5 մարզում և Արցախում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության օժանդակությունը  դեղորայքակայուն տուբերկուլյոզի բուժմանը:

Սերտ համագործակցություն է ծավալվել ֆրանսիական այլ կազմակերպությունների հետ` ուռուցքաբանության, մանկաբուժության և գինեկոլոգիայի, ստոմատոլոգիայի, ակնաբուժության ասպարեզներում ախտորոշման և բուժօգնության որակի բարելավման ուղղությամբ:

Երկուստեք կարևորվել է հատկապես Փարիզի Գյուստավ Ռուսսի ինստիտուտի հետ երկարամյա համագործակցության խորացման ծրագիրը, որով նախատեսվում է Հայաստանում ուռուցքաբանության ծառայության զարգացման նպատակով Հայաստան բերել ճանաչված բրենդը։

Դեսպանը հպարտությամբ է փաստել «Աքսիոն սանտե Արմենի-Ֆրանս» կազմակերպության ջանքերով 2013թ. ապրիլին Գորիս քաղաքում բացված «Հայ-ֆրանսիական սրտաբանական հիվանդանոցում» տարածաշրջանի բնակչությանը բարձրորակ բուժօգնություն տրամադրելու մասին։

Կարևորվել է նաև ՀՀ առողջապահության նախարարության և Ֆրանսիայի «Վինաթիե» բժշկական կենտրոնի համագործակցությունը` ուղղված հոգեբուժության ոլորտի զարգացմանը։

«Առողջապահության ոլորտում լուրջ բարեփուխումների են ընթանում` կլինիկական ուղեցուցյցների ներդրումից մինչև բժշկական ծառայությունների որակի բարելավում, բնակչության անապահով խմբերին պետության կողմից ապահովագրումից մինչև գնումների կենտրոնացում։ Այս փուլում առավել կարևորվում է յուրաքանչուր համագործակցություն, այդ թվում` բարեկամ Ֆրանսիայի հետ»,-ասել է նախարարը։

Ֆրանսուա Շարպանտիեն շնորհակալություն է հայտնել արդյունեավետ և հաջողված համագործակցության համար` նշելով, որ ամուր հիմքեր կան հետագա լհամատեղ աշխատանքնը խորացնելու  և ընդլայնելու արգասաբեր առաջընթաց ունենալու համար։  Դեսպանը կարևորել է հատկապես ոչ վարակիչ հիվանդություների կանխարգելումը` այդ ծրագրերից առանձնացնելով ծխելու դեմ պայքարը։ Դեսպանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանից փորձագետներ հրավիրելու` ֆրանսիական փորձին տեգղում ծանոթանալու համար։

Լևոն Ալթունյանն առաջարկել է մինչև փորձագետների Ֆրանսիա մեկնելը, նախարարությանը տրամադրվեն օրենսդրական կարգավորումները, որպեսզի հայ մասնագետներն այնտեղ հնարավորություն ունենան երկխոսության։

Ֆրանսուա Շարպանտիեն տեղեկացրել է, որ իրենց ուշադրության կենտրոնում է մնում Հայաստանում Գյուստավ Ռուսսի ինստիտուտի ներկայացուցչությունն ուննենալու ծրագիրը և այդ նպատակով շուտով ֆրանսիական երկրորդ խումբը կայցելի Հայաստան։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել   նաև Հայաստանի բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման ուղղությամբ, ինչպես նաև երկու երկրի բժշկական կենտրոնների ուղղակի համագործակցության  հնարավորությունների ընդլայնմանը։

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսուա Շարպանտիեն նշել է, որ նոր դեսպանին տեղեկացրել է փոփոխհամագործակցության արդյունքների մասին և վստահեցրել, որ  միայն առաջընթաց կապահովվի։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook