Thursday, May 2, 2024
Նորություններ

ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանը երեկ աշխատանքային այցով գտնվում էր Արարատի մարզում

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը (Arsen Torosyan) երեկ աշխատանքային այցով գտնվում էր Արարատի մարզում։ Այցի շրջանակներում նախարարը շրջել է մարզի բժշկական հաստատություններում:
Առաջին հանդիպումը Մասիսի բժշկական կենտրոնում էր, ապա՝ Վեդու ծննդատանը, Վեդու և Արարատի բժշկական կենտրոններում։ Նախարարը շրջել է նաևԱրտաշատի գլխավոր բժշկական հաստատության հին և նոր մասնաշենքերում:
Արսեն Թորոսյանը ծանոթացել է մարզի բժշկական հաստատություններում առկա խնդիրներին, քննարկել դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կազմակերպման ընթացիկ հարցերը:
Ընդհանուր առմամբ, մարզի բժշկական հաստատություները կարիք ունենան գույքի համալրման, սարքավորումների արդիականացման ու մասնաշենքերի հիմնանորոգման:
Աշխատանքային այցն ամփոփվել է Արարատի մարզպետարանում՝ մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցությամբ:

37178546_2131241157117002_6749726150034980864_n

Leave a Reply

x Close

Like Us On Facebook