Sunday, April 28, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Հոտի զգացողությունը ազդեցիկ դեր ունի մարդկային հարաբերություններում՝ ներառյալ սեռական հարաբերությունները

Հոտի զգացողությունը ազդեցիկ դեր ունի մարդկային հարաբերություններում՝ ներառյալ սեռական հարաբերությունները։

✅Գիտնականները պնդում են, որ մարդը կարող է տարբերակել մոտավորապես 1 տրիլիոն տարբեր բույրեր, որը շատ ավելի է քան գույների քանակը, որը կարող ենք տեսնել և ձայները, որ կարող ենք լսել:
✅ Հետազոտողները ենթադրում են, որ մարդու մարմնի հոտը կարող է տեղեկություն տրամադրել նրա տարիքի, սեռի և սեռական կողմնորոշման վերաբերյալ։ Այն կարող է նաև օգնել մարդկանց հաղորդել սեռական ազդանշաններ։
Biological Psychology ամսագրում տպագրված ուսումնասիրության մեջ քննարկվում է տղամարդու սեռական արձագանքը կնոջ քրտնարտադրությանը՝ դաշտանային ցիկլի ֆոլիկուլյար (առաջին փուլ)և լյուտեինալ ( երկրորդ փուլ) փուլերի ընթացքում։
❗️Հետազոտողները բացահայտել են, որ տղամարդը սեռականորեն ավելի մեծ գրգռվածություն է զգում, երբ զգում է կնոջ հոտը, որը կուտակվել է ֆոլիկուլյար փուլի ընթացքում, քան լյուտեինալի: Գիտնականներն առաջարկում են մեկ այլ կապ հոտի զգացողության և սեռական ցանկության միջև։ Նրանք աշխատում էին 100 հոգուց բաղկացած խմբի հետ, որը կորցրել էր հոտի զգացողությունը։
🗣Հետազոտվողների 59 %-ը ասաց, որ իրենք ունեն ցածր սեռական ցանկություն և որ այն սկսել է նվազել հոտի զգացողությունը կորցնելու հետ միաժամանակ։
📌 Այսպիսով հոտառության և սեռական ցանկության կապը ակնհայտ է և իր մոգական ազդեցությունն է թողնում մարդու սեքսուալության վրա:

Dr. Sevada Hakobyan 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook