Friday, May 3, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

39 լյուքս սենյակ, անհատական ձևավորում, գրադարան, ռեստորաններ, դեպի օվկիանոս բացվող տեսարան և ավելին. ինչպիսի տեսք է ունենալու աշխարհի ամենամեծ բնակելի նավը ներսից

Նորվեգական ընկերության կողմից կառուցվող Somnio զբոսանավը, որն աշխարհում խոշորագույն մասնավոր նավերից մեկն է լինելու, ունի 221.8 մետր երկարություն և շահագործման կհանձնվի 2024 թվականին: Այս մասին գրում է CNN-ը՝ ներկայացնելով, թե ինչպիսի տեսք կունենա այն ներսից:

600 մլն դոլար արժողությամբ նավի ներքին ձևավորումը պատկերող լուսանկարները նոր են հրապարակվել՝ գաղտնազերծելով շքեղ «ծովային բնակավայրի» առանձնահատկությունները: Այն համարվում է ամենամեծ բնակելի զբոսանավը:

Նավը բաղկացած է 39 լյուքս դասի սենյակ-բնակարանից, որոնցից յուրաքանչյուրն ունի անհատական ձևավորման հնարավորություն: Դրանցից շատերն ունեն դեպի օվկիանոս բացվող տեսարան կամ անհատական բացօթյա պատշգամբ, խեցու տեսքով մահճակալներ, պատի երկարությամբ տեղադրված հայելիներ:

Սենյակների գները մեկնարկելու են 11 մլն դոլարից: Դրանցից ամենամեծը գրեթե ամբողջությամբ զբաղեցնում է տախտակամածի վերնամասը:

Somnio-ն, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է «երազանք», նախագծվել է Winch Design և Tillberg Design of Sweden ընկերությունների կողմից:

Նավում գինելու է մարզասրահ, գրադարան, սպա կենտրոն, կինոթատրոն, ռեստորաններ, լողափնյա ակումբ, փակ և բացօթյա ճաշասրահներ, հանդերձարաններ, ընդարձակ հյուրասրահ՝ 270 աստիճանով բացվող տեսարանով: Նավում լինելու է նաև 10 000 շիշ տեղավորելու հնարավորությամբ գինու մառան և համտեսի սրահ:

Նշվում է, որ սենյակների սեփականատերերի ինքնությունը գաղտնի կպահվի: Նրանցից տարեկան վարձավճար կգանձվի վերանորոգման աշխատանքների համար:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook