Sunday, April 28, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Հրամանն ուժի մեջ է մտել․ սահմանվել է ինքնաթիռով ուղևորների ձեռքի իրերում փոխադրման համար արգելված 100 մլ-ից ավելի հեղուկների, գելերի, աերոզոլների ցանկը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մայիսի 26-ին հրաման է ստորագրել, որի համաձայն սահմանվել է օդային տրանսպորտով ուղևորների ձեռքի իրերում փոխադրման համար արգելված հարյուր միլիլիտրից ավելի հեղուկների, գելերի և աերոզոլների ցանկը։

 Iravaban.net-ը հայտնում է, որ հրամանն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից։
 Ձեզ ենք ներկայացնում օդային տրանսպորտով ուղևորների ձեռքի իրերում փոխադրման համար արգելված հարյուր միլիլիտրից ավելի հեղուկների, գելերի և աերոզոլների ցանկը․
  1. Ջուր, բուժական և սեղանի հանքային ջրեր.

2. Հյութեր, օշարակներ, մրգահյութեր, լիմոնադներ.

3. Ալկոհոլային խմիչք, ոչ ալկոհոլային ըմպելիքներ.

 4. Ապուրներ, արգանակներ, սոուսներ, ջեմեր, մուրաբաներ, կրեմային սննդամթերք, խյուսեր, շոգեխաշ միս, սոուսների կամ զգալի քանակությամբ ջրային զանգվածի մեջ գտնվող սննդամթերք, յուղեր, ձեթ.

5. Գելեր ու աերոզոլային նյութեր, ներառյալ մազերի և լոգանքի գելեր, քսուքներ, լոսյոններ, կոսմետիկայի միջոցներ և յուղեր, օծանելիք, սպրեյ, մազերի ներկեր.

6. Ճնշման տակ գտնվող տարաների պարունակություն, ներառյալ սափրման փրփուրը, փրփուրների այլ տեսակներ ու դեզոդորանտներ, մածուկներ, ներառյալ ատամի մածուկներ.

7. Հեղուկների և պինդ նյութերի խառնուրդներ, թարթիչների ներկեր, շուրթերի փայլեր, հիգիենիկ շրթներկեր և սենյակային ջերմաստիճանի պայմաններում համանման խտություն ունեցող ցանկացած այլ պարագա:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook