Saturday, April 27, 2024
Նորություններ

Հրդեհ բնակարանում․ տուժել է մեկ քաղաքացի (թարմացված)

🔥🚒 Հրդեհ բնակարանում․ տուժել է մեկ քաղաքացի (թարմացված)
Հունվարի 20-ին, ժամը 17։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 6/2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
326597174_736650431419250_7022876368769070631_n
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։ Հրշեջ-փրկարարական ջոկատներից դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ադոնցի փողոցի թիվ 6/5 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում։ Հրդեհի հետևանքով տուժել է մեկ քաղաքացի (Դ․ Մ․, ծնված 1959 թ․)։
Փրկարարները տարհանել են շենքի 20 բնակչի, այդ թվում 4 երեխայի։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։25-ին, մարվել՝ 18։55-ին։ Բնակարանը (47 քմ) ամբողջությամբ այրվել է։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook